13:43 30.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ
2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: Այս տարի էր, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ավարտվեց անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ժողովրդավարության ու ազատ կամարտահայտման աննախադեպ օրինակ էին:
Երկրի նոր կառավարման համակարգ, նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, սակայն նույնն է մեր խնդիրը՝ բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաստանի ու Արցախի խաղաղությունը: Նույնն է մեր խնդիրը՝ շարունակ ուժեղանալ՝ առավել բարձր որակավորմամբ և մարտունակ զինված ուժեր ունենալու համար: Նույնն է մեր խնդիրը՝ իշխանության համար լինել հզոր պատվար Արցախյան հարցի լուծման բանակցություններում: Եվ, ի վերջո, նույնն է մեր խնդիրը` պատմության միջով և սերնդեսերունդ մեզ հասած հայրենիքը պատվով, արժանապատվությամբ ու անսասան փոխանցել հաջորդ սերունդներին:
Ուզում եմ գիտակցեք, որ երկրում տեղի ունեցող ցանկացած իրողություն իրականում երկրորդվում, երրորդվում է անվտանգության ապահովման խնդիրներին, որոնց կենտրոնում մեր ժամանակակից բանակն է՝ արդիական սպառազինությամբ, կենսունակ և արդյունավետ նյութատեխնիկական ապահովմամբ: Եվ ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից. խաղաղ կդիմավորեք դուք նոր տարին, խաղաղ կդիմավորենք նաև մենք ազգովի, և եթե ուզում ենք տարվա ընթացքում հաջողել, դրա կարևորագույն պայմանն այն է, որ հաջողեք դուք…
Այն, որ այս ճշմարտությունները Հայաստանի ու Արցախի քաղաքացուն, Սփյուռքում ապրող մեր հայրենակցին ավելորդ անգամ հիշեցնել պետք չէ, և, վստահաբար, 2019 թվականի շեմին բաժակ բարձրացնելիս բոլոր ընտանիքներում առաջին հերթին երախտագիտության ու օրհնանքի մաղթանքներ են հղվելու ձեզ, մեր համաժողովրդական մեծագույն ձեռքբերումն է ու մեր անպարտելիության գլխավոր նախապայմանը: Եվ այս ընդհանուր գաղափարակցությունն ամենաակնառու ապացույցն է, որ մենք իրականում ճիշտ ուղու վրա ենք:
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, և թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառայության մեջ, թե՛ անձնական կյանքում բերի մեծ հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ»:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...