2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

23:50 31.12.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդն ամանորյա շնորհավորական տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով առավել մեծ միասնականություն ու հայրենիքի սահմանների անառիկություն:

Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և հայրապետական մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմաններն անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ հավաքված մեր բոլոր զավակներին:

Նոր տարվա սեմին գոհություն ենք հայտնում Աստծուն, որ անցնող 2018 թվականին խաղաղ պահեց մեր հայրենիքը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար վաստակով և ձեռքբերումներով՝ ազգային ու եկեղեցական կյանքում:

Գոհություն ենք առ Աստված բարձրացնում նաև, որ մեր ժողովրդի ազգասեր ոգու և ողջամտության շնորհիվ խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները մեր երկրում: Եվ մենք այսօր 2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով:

Ամեն Նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալությամբ, ավելի լավի ու կատարյալի ձգտումով: Նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչը կուզենայինք բարեփոխել, կարգավորել և շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը:

Բարեփոխումների պահանջը և քաղաքացիական նախանձախնդրությունը, որ առկա են այսօր մեր կյանքում, անկասկած բարի արդյունքներ պիտի բերեն: Առավել խնամք, առավել ջանք ու ձգտում՝ ամրապնդելու հիմերը իրավական պետության, արդար, օրինահարկ հասարակության, շենացնելու մեր երկիրը և համայն ազգային մեր կյանքը:

Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք՝ միշտ հիշելով, որ Հայաստանի զարգացումը և հզորությունն ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է և պայմանը Արցախի ապահովության և Սփյուռքի կենսունակության:

Սիրելինե՛ր, այս պահին, երբ բարի սպասումների հետ մեր մտահայացքն ուղղված է գալիքին, մեր ծրագրերին ու անելիքներին՝ հայրական հորդորով փոխանցում ենք Ձեզ մեր Տիրոջ կենարար պատգամը:
Ա՛յս եմ պատվիրում ձեզ, որ սիրե՛ք միմյանց: Մեր կյանքն իմաստավորվում է տերունապատվեր սիրո առկայությամբ, որտեղ սերն է, այնտեղ հավատն է զորանում, այնտեղ հույսն է առատանում, համերաշխությունն արդարությամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սերը երբեք չի անհետանում»,- ասում է առաքյալը:

Այո՛, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, հանձնառություն, որոնցով պիտի ապահովվի մեր կյանքի վերընթացը: Այս մտորումներով և հոգու ուրախությամբ պատգամում ենք մեր բարեպաշտ ժողովրդին՝ սիրով և լավատեսությամբ, միմյանց աջակից շարունակել ապրել ու գործել և նվիրյալ ջանքեր ներդնել՝ ի զորացում մեր երկրի և հոգևոր ու ազգային մեր կյանքի:

Մաղթում ենք խաղաղություն աշխարհին, խաղաղության մեր հայրենիքին, անսասանություն մեր պետականությանը, շնորհառատ օրհնություն աշխարհասփյուռ ազգիս հայոց և բոլոր ժողովուրդներին:

Թող 2019 թվականը ուրախություն բերի մեր ընտանիքներին և առաջընթաց ու ձեռքբերումներ՝ մեր կյանքին:

Շնորհավոր Նոր տարի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հանդիպել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

22:33 18.08.2025

ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հանդիպել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Նրանք անդրադարձել են մեր երկրում կրթության գաղափարախոսական հենքին, ռազմավարությանը, զարգացման ծրագրերին, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական […] ...

BACK_TO_TOP