Թրամփի քննադատ Նենսի Փելոսին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Թրամփի քննադատ Նենսի Փելոսին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

08:39 04.01.2019

Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ընտրվել է 2019-2020 թթ․ համար։ Նրա օգտին է քվեարկել կոնգրեսականների մեծ մասը։

Փելոսիի թեկնածության դեմ են հանդես եկել մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, ովքեր համոզված են, որ կուսակցությունը նոր, երիտասարդ առաջնորդի կարիք ունի։

Փելոսին Ներկայացուցիչների պալատում գլխավորում է դեմոկրատներին 2003 թվականից։ 2007-2011 թթ․ նա եղել է Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակը։

2018 թվականի նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների ժամանակ դեմոկրատները 2011-ից ի վեր առաջին անգամ կրկին վերահսկողություն ստացան Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ

09:33 01.05.2025

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

09:20 01.05.2025

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

09:17 01.05.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

09:13 01.05.2025

Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

09:10 01.05.2025

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

BACK_TO_TOP