17:59 07.01.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեսանյութի վերաբերյալ:
Նախարարության պարզաբանման մեջ ասված է.
«Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ և նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։
«Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը մեղադրանքներ է ներկայացնում` նշելով, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում «կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր»:
«Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե անտառապահները և թե անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն,- նշում է նախաձեռնությունը,- մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը»։
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները և տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի և անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը։
Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը, հատվել և վնասվել է մինչև 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։
Ապօրինի անտառհատումը և տեղում գտնվող անձինք հայտնաբերվել և արձանագրվել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից անմիջապես, նույն օրը և ըստ կարգի տեղեկացվել իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին։ Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:
Կարևոր է տեղեկացնել, որ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր մոտ 10 հազար ծառի ապօրինի հատման դեպք, ինչի արդյունքում պետությանը հասցվել էր 1 միլիարդ 600 մլն դրամի վնաս։ 2018 թվականի երկրորդ կիսամյակում իրավիճակը շեշտակի փոխվել է։ Նախորդ տարիների հազարավոր հատված ծառերի փոխարեն, արձանագրվել է մոտ 30 ծառի ցուցադրական և ապօրինի հատման դեպք, որոնք բոլորն արձանագրված և բացահայտված են ազգային պարկի կողմից։
Սա աննախադեպ ցուցանիշ է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս տարբեր «շահառուների», որոնք նախկինում գոյատևում էին տարաբնույթ մոնիթորինգային և վերահսկողական գործառույթներ իրականացնելով։
«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը բնապահպանության նախարարության համաձայնությամբ մոտ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե արձանագրված և իրավապահ մարմիններին հանձնված ծառահատման դեպքը ակնհայտ կեղծ և իրականությունը աղավաղող տեղեկատվություն տեսքով տարածելու համար։
Բնապահպանության նախարարությունը կարևորում և շնորհակալ է յուրաքանչյուր ահազանգի համար, որի նպատակը բնությունը պահպանելն ու պաշտպանելն և չի կարող տեղավորվել տարաբնույթ շահերի տիրույթում»։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...