19:44 08.01.2019
Այսօր Գյումրիում անցկացվել է պարտադիր զինծառայության 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Շիրակի մարզի զինկոմիսարիատների օպտիմալացումից հետո առաջին անգամ բոլոր համայնքների նորակոչիկները բանակ մեկնեցին Գյումրիից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Զորակոչի առաջին օրը հանդիսավորությունն ապահովված էր, նախորդ տարիների նման պատանիները բանակ մեկնեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից: Նրանց ճանապարհեցին համերգով, աղոթքով ու բարեմաղթանքներով:
Շիրակի մարզային զինկոմիսարիատի բակը նորից մարդաշատ է, զինակոչիկներին հրաժեշտ են տալիս հարազատները, ընկերները, ծանոթները: Նրանց բանակ են ճանապարհում հայրենասիրական երգերի ուղեկցությամբ: Ապագա հայրենիքի պաշտպանների տրամադրությունը բարձր է, իսկ հուզումնալից պահեր ստեղծողները հիմնականում ծնողներն են:
Ընդհանուր էր ոչ միայն հուզմունքը, այլև բոլորի ցանկությունը, որ բանակի մարտունակությունը է՛լ ավելի բարձրանա: Իսկ դա ապահովողը նորակոչիկներն են, որոնք վստահեցնում են, որ պատրաստ են երկրի սահմաններն անառիկ պահելու մեծ պատասխանատվությունը 2 տարով իրենց ուսերին կրել:
Բանակ մեկնելուց առաջ զինկոմիսարիատում բժշկական զորակոչային հանձնաժողովը վերջին հետազոտություններն է անում: Այս զորակոչի ժամանակ էլ քիչ չեն հիվանդությունների պատճառով տարկետում ստացածները: Շիրակի մարզում պատանիների շրջանում հայտնաբերվող հիվանդությունները բժիշկները բացատրում են հետերկրաշարժյան տարիներով:
Հոգեբույժը նշում է, որ ինքնավնասումների դեպքերը, նաև տղաների շրջանում բնավորության պաթոլոգիաներն են շատ՝ օտար միջավայրին չեն հարմարվում, իսկ համակարգիչների առջև շատ նստելն էլ պատճառ է դարձել աչքի հիվանդությունների աճի:
Բանակին առողջ զինվոր է պետք: Ֆիզիկական բարձր պատրաստականությամբ ու գիտելիքներով նորակոչիկները պատվո պահակային վաշտում կծառայեն: Նորակոչիկներից ոմանք արդեն ընտրել են՝ ծառայելու են պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով, հայոց բանակի սպաներ են դառնալու: Փորձություններից, նեղություններից ու վտանգներից հեռու ծառայություն մաղթեցին ապագա զինվորներին՝ նաև աղոթքով:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...