Ինչի՞ հաշվին է ԱԺ-ն տնտեսել 404 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ինչի՞ հաշվին է ԱԺ-ն տնտեսել 404 մլն դրամ

16:06 11.01.2019

Ընդհանուր առմամբ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Նրա խոսքերով՝ երբ նոր էր նշանակվել աշխատակազմի ղեկավար, ունեցել են հոսանքի գծով պարտավորություն, ստիպված են եղել նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից  խորհրդարան բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է հաջողվել աշխատակազմին տնտեսել այդ գումարը.

«Խիստ ու պատշաճ անցկացրել ենք բոլոր միջոցառումները ձեռքբերումների գծով։ Ֆինանսների նախարարության հետ երկար քննարկումներից հետո մենք ստացանք անհրաժեշտ ծավալի գումարը, նաև ընթացիկ վերանորոգման գումարը, քանի որ այս շենքը դեռ շատ լուրջ խնդիրներ ունի պահպանման հետ կապված։ Արդյունավետ կառավարման արդյունքում մենք տնտեսեցինք այդ գումարը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե տնտեսումը պայմանավորված է հեղափոխությամբ, Սաղաթելյանը հակադարձեց` ԱԺ աշխատակազմը գործում է նաև այս պահին, աշխատակազմն էլ պարտավոր է ապահովել և ուղեկցել նրանց բնականոն գործունեությունը։

Նա նշեց, որ պատգամավորների գույքի խնդիր գոյություն չունի: Այն դիտարկմանը, թե պատգամավորներ կան, որոնք իրենք են բերում  իրենց աշխատասենյակի գույքը, Սաղաթելյանը պատասխանեց, թե գույք բերելը միշտ եղել է պատգամավորների որոշումը, պետությունը չի կարող իտալական գույք գնել իրենց համար, եթե ինչ-որ մեկն ուզում է ունենալ 400 դոլարանոց բազկաթոռ, կարող է գնել։

«Ոչ ոք չի ասել, որ ամեն Ազգային ժողովի համար պետք է գնվի նոր գույք: Ոչ ոք չի ասում, որ հին գույքն այնքան հնամաշ է, որ օգտագործման համար ենթակա չէ: Իմ բազկաթոռը, որի վրա ես աշխատել եմ այսքան ժամանակ, Բաբլոյանի հին բազկաթոռն է եղել, որի վրա ինքն աշխատել է ևս հինգ տարի՝ որպես հանձնաժողովի նախագահ: Եթե դու դրանով չես քշում սենյակով մեկ, ոտքերդ չես դնում սեղանի մեջ ու քնում, նորմալ է»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP