10:43 12.01.2019
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է Վեսթբորո կայարանի ավտոբուսային կանգառի մեջ, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն:
Վթարի առնչությամբ իր ցավակցություններն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
“I want to send my deepest condolences to the families of victims and everyone affected by today’s tragic bus crash in Ottawa. Thank you to the first responders who rushed to help – we’re monitoring the situation closely.”—Prime Minister Justin Trudeau
— CanadianPM (@CanadianPM) January 12, 2019
15:11 30.04.2025
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերըԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...
15:08 30.04.2025
Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...
15:03 30.04.2025
Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...
14:55 30.04.2025
Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ Պաշտպանության հիմնադրամինԵվրոպական հանձնաժողովը ԵՄ Պաշտպանության հիմնադրամին 910 միլիոն եվրո է հատկացրել նոր ռազմատեխնոլոգիական մշակումների համար՝ ընդգծելով, որ 2025 թվականին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի նախագծերը առաջին անգամ կկարողանան ֆինանսավորվել այս հիմնադրամից։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։ «Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է ներդրել Եվրոպական պաշտպանության հիմնադրամում՝ Եվրոպայում նորարարական պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու համար։ Այս ներդրումները նպատակ […] ...
14:50 30.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […] ...