15:20 12.01.2019
Ամերիկյան կողմը մտադիր է յուրացնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նավագնացությունն ու առաջինն այնտեղ ուղարկելու է ռազմական նավատորմ։ Այս մասին ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սպենսերը հայտնել է ամերիկյան WSJ հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ։
Այս վարժանքը, ըստ ռազմածովային գլխավոր պաշտոնյայի, առայժմ պլանավորման փուլում է։ Դրանով ամերիկյան ուժերը սկսելու են մի գործողություն, որով հասնելու են Ռուսաստանի հետևից, քանի որ վերջինս արդեն տարիներ շարունակ ռազմական ենթակառուցվածքներ է ստեղծում Արկտիկայում։
Ամերիկյան առաջին ռազմական ծրագիրը սկսվելու է Բերինգի ծովի ամերիկյան կղզիներից մեկից, որտեղ ԱՄՆ ռազմածովային ուժերն ուղարկելու են ռազմանավ ու հետախուզական ինքնաթիռ։ Այս կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսում՝ Ռուսաստանի ծովային սահմանների մոտ:
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...
11:50 29.06.2025
Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիքՀունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...