Մեկ ամսում երրորդ ստորգետնյա թունելն են հայտնաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Մեկ ամսում երրորդ ստորգետնյա թունելն են հայտնաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

13:54 13.01.2019

Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։

Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի կառուցման մասին խոսակցությունների ակտիվացման հետ․ այդ պատի կառուցման դեպքում թունելները կդառնան միակ ապօրինի ճանապարհը Մեքսիկայից ԱՄՆ թափանցելու համար։

Պատի կառուցումը, սակայն, դեռևս չի հաստատվում, քանի որ ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը, որոնք ներկայացնում են հակադիր քաղաքական ուժեր, համաձայնության չեն գալիս դրա ֆինանսավորման շուրջ։ Նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով նախապատրաստվում է նախագահական երկրորդ ժամկետում առաջադրմանը, սա սկզբունքային հարց է, քանի որ պատի կառուցումը նրա նախընտրական խոստումներից էր, իսկ կոնգրեսական դեմոկրատները, ըստ երևույթին, փորձում են խափանել Թրամփի մտադրությունները։

Դրա հետևանքով տուժում են ամերիկյան պետական ապարատի մոտ մեկ միլիոն աշխատակիցներ, որոնք չհաստատված բյուջեի պայմաններում տուն են ուղարկվել՝ առանց աշխատավարձի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

13:20 29.06.2025

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...

BACK_TO_TOP