11:36 14.01.2019
Երկու օր առաջ Արամի 23 հասցեում փլուզվել է «Փոքրիկ երգիչներ» հուշարձան-շենքի պատը: Այս օրերի ընթացքում այս հարցը բազմակողմանի քննարկվում է, և այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը պարզաբանել է, թե այդ հուշարձանի հանդեպ որ կողմն ինչ պարտավորություն է ունեցել:
«Մենք արձագանքել ենք «Փոքրիկ երգիչների» ահազանգին, դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի խնդիրներին ուշադրություն դարձնեն, և նշել ենք, որ տարածքում շինարարությունն անօրինական է կատարվել: Հետո պարզել ենք, որ այդտեղ շինարարությունը քաղաքաշինական նորմերի խախտմամբ է կատարվել»,- այս մասին ասել է Պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը:
Նա նշեց, որ տարածքում կառուցապատողը գործարար Վարսան Սրմաքէշն է, և իրենք բանակցել են վերջինիս ներկայացուցչի հետ: Հուշարձան-շենքի վերաբերյալ քննարկում են ունեցել նաև Քաղաքաշինության կոմիտեում՝ Էլոյանի հետ:
«Շատ մասնագետների հետ քննարկելով փորձում էինք հասկանալ ու լուծումներ գտնել: Նախագիծ էինք կազմել և ներկայացրել Մշակույթի նախարարություն: Խնդիրը վերաբերում է հուշարձանի հիմնային գրունտներն ամրակայելուն, նախատեսվում էր հուշարձանի տակ գտնվող սահող հողի ամրակայման նախագիծ»,- նշել է Աբրոյանը:
Սակայն սեփականատերերն ու «Հին Երևան» ծրագրի ղեկավարությունը ներկայացված նախագծին համաձայնություն չեն տվել` պարզաբանելով, որ այդ ամրակայմամբ շինությունը չի փրկվի: Աբրոյանը նաև հավելել է, որ շինության քանդման մեղավորը Մշակույթի նախարարությունը չէ:
«Մեղավորին կպարզի դատախազությունը: Գործն ուղարկվել է անկախ փորձաքննության, և այժմ ընթանում է քննություն»,- հավելել է Աբրոյանը:
Աբրոյանը վստահաբար շեշտեց, որ եթե գրունտային հիմքերն ամրակայվեին, ապա հուշարձանը հնարավոր կլիներ փրկել:
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...
17:05 29.06.2025
Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...
17:00 29.06.2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել ԿրասնոդարումԿրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...
16:49 29.06.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետՀունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...
16:40 29.06.2025
NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։ ...
16:20 29.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...