Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրգործը կարճելու որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրգործը կարճելու որոշումը

13:26 14.01.2019

Անցած տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու դեպքի վերաբերյալ Ասյա Խաչատրյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի  2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը, տեղեկանում ենք ՀՔԱՎ կայքից:

Նշվում է, որ 2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները մոտեցել են ուշ երեկոյան Ստեփանակերտի փողոցներում զբոսնող Ասյային, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հաջորդող երկու օրերին գնացել են նրա բնակարան, խուզարկել այն և Ասյային տարել ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, վիրավորել ու բռնություն գործադրել, չեն ապահովել փաստաբանի ներկայություն:

Դեպքից հետո Ասյա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Գործն այժմ քննում է ՀՀ hատուկ քննչական ծառայությունը: Գործի քննության ընթացքի վերաբերյալ տուժող կողմը տեղեկատվություն չունի: Հունվարի 9-ին Ա. Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն պատասխան դեռևս չի ստացել:

«Քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

Բողոքում նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել և դրանով խախտել է Ասյա Խաչատրյանի՝ արդարացի քննության իրավունքը:

Վարույթն իրականացնող մարմինը, տեղեկատվություն ունենալով նրա նկատմամբ Արցախի ոստիկանությունում ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու միջոցներ չի ձեռնարկել:

Այս համատեքստում վկայակոչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որով բացարձակապես արգելվում է խոշտանգումն ու վատ վերաբերմունքը, վկայակոչվել են նաև այդ իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ:

Այդ որոշումների տրամաբանությամբ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր նշանակել բժշկական և հոգեբանական փորձաքննություններ, կատարել առերեսում, ապահովել գործի քննության ողջամիտ քննություն, ինչը կկանխեր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած ոստիկանների միջև հանցավոր համաձայնության ձեռքբերումը:

Ոչ պատշաճ քննության արդյունքում ճիշտ չի որակվել նաև ոստիկանների արարքը. այն պարունակում է ոչ միայն պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման, այլ նաև՝ խոշտանգման հատկանիշներ:

Ասյա Խաչատրյանը ԱՀ գլխավոր դատախազից պահանջել է իրավական գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի գործողություններին, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու՝ 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության»,- ասված է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:38 29.06.2025

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

17:18 29.06.2025

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

Նորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

17:05 29.06.2025

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

17:00 29.06.2025

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

Կրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

16:49 29.06.2025

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել […] ...

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

16:40 29.06.2025

NBC. Ուիթքոֆը առաջիկա օրերին կանցկացնի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա մի քանի օրերին բանակցություններ կվարի Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։ Բանակցությունների թեման կլինի Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Բանակցությունների վայրի և իրանական կողմի ներկայացուցչության մակարդակի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։   ...

BACK_TO_TOP