15:40 14.01.2019
Հունվարի 15–ին ԱՄՆ պաշտպանության նախարարության երկրորդ պատվիրակությունը մեկնելու է Անկարա ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքը քննարկելու համար։
Նշվում է, որ քննարկումները Թուրքիայի արդյունաբերության պետական վարչությունում կտևեն 2 օր։ Հանդիպում կլինի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ներկայացուցիչներ կլինեն նաև արտաքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային վաճառել իր Patriot ՀՕՊ համակարգերը՝ որպես ռուսական Ս–400-ների այլընտրանք, որոնց գնման պայմանագիրը Թուրքիան Ռուսաստանի հետ կնքել է 2017թ. դեկտեմբերին։
Այս նպատակով ամերիկյան առաջին պատվիրակությունը Թուրքիա մեկնել էր հունվարի 3-ին, սակայն թուրքական կողմը պնդել էր, որ գործարքի արժեքը թանկ է, և որ ռուսական Ս-400-ների գնումը ավելի էժան է իրենց համար (~2,5 մլրդ դոլար)։ Ավելին՝ թուրքերը պնդում են, որ Ս-400-ները չեն խանգարելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերություններին։ Նախագահ էրդողանը հայտարարեց, որ Ս-400-ները անհրաժեշտություն են, և դրանց գործարքը չի չեղարկվելու։
Հունվարի 8-ին Թուրքիա էր մեկնել նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի հետ ևս պետք է քննարկվեր ամերիկյան համակարգերի վաճառքի հարցը, սակայն այս մասին մանրամասն տեղեկություններ չեղան։
Թուրք-ռուսական այս գործարքի համար ԱՄՆ-ն անգամ արգելափակեց F-35-երի մատակարարումը Թուրքիային` մինչև 90-օրյա ժամկետում Պենտագոնը կներկայացներ F-35-երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը։
Նոյեմբերի 15-ին Պենտագոնի ներկայացրած զեկույցում նշվում էր, որ
Ս-400-ների գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ, խնդիրներ կունենա F-35-երի գնման ծրագրում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցային աշխատանքները կարող են նվազել: Զեկույցում, հստակեցվել էր այն պնդումը, որ ամերիկյան կողմը պատրաստ է Թուրքիային ներկայացնել Ս-400-ների այլընտրանքային տարբերակ։
Հավելենք, որ 2018թ. դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքով Թուրքիան կարող է գնել Patriot Mim-104 E համալիրի GEM-T տեսակի 80 հրթիռ, և PAC-3 համալիրի 60 այլ տեսակի հրթիռ, նաև տարբեր սարքավորումներ։ Իսկ Ռուսաստանի հետ պայմանագրով Թուրքիան գնել էր Ս-400 4 դիվիզիա՝ 2,5 մլրդ դոլարով։
19:15 29.06.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա19:15 29.06.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...
19:10 29.06.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...