07:19 15.01.2019
Թուրքիայում 2018թ․ զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն կազմել է շարքային քաղաքացիների կողմից զենքի պահպանման և օգտագործման դեմ պայքարող «Umut» հիմնադրամը, հայտնում է Ermenihaber-ը։
Զեկույցի համաձայն՝ 2018թ․ թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել 3․679 զինված հարձակման մասին։ Նշենք, որ 2015թ․ մամուլում արտացոլված նմանատիպ դեպքերի թիվը կազմել էր 2․175։
Այսպիսով, վերջին 4 տարվա ընթացքում 69 տոկոսով ավելացել է հասարակության շրջանում զինված միջադեպերի թիվը, որոնց արդյունքում վիրավորներ կամ զոհեր են եղել։
2018թ․ զենքի կիրառմամբ ամենաշատ դեպքերը գրանցվել են Մարմարայում։ 2015թ․-ի համեմատ այս տարածաշրջանում զինված միջադեպերի թիվն աճել է 88 տոկոսով։ Ամենամեծ աճը գրանցվել է Միջին Անատոլիայի տարածաշրջանում։ Այստեղ զինված հարձակումների կամ զենքի կիրառությամբ այլ հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով։
Նախորդ տարի Մարմարայի տարածաշրջանում գրանցվել է 1․032, Կենտրոնական Անատոլիայում՝ 646, Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 503, Սևծովյան տարածաշրջանում՝ 483, Էգեյան տարածաշրջանում՝ 442, Հարավարևելյան Անատոլիայում՝ 357 և Արևելյան Անատոլիայում՝ 216 զինված միջադեպ։
2018թ․ ընթացքում ինքնաձիգների, ատրճանակների ու կտրող-ծակող գործիքների կիրառմամբ գրանցված միջադեպերի հետևանքով Թուրքիայում վիրավորվել է 3․762, զոհվել՝ 2․272 մարդ։
Այդ հանցագործություններից 1․478-ը կատարվել է ինքնաձիգի, 1․429-ը՝ ատրճանակի (ընդ որում՝ 1000-ից ավելիի դեպքում՝ ծառայողական ատրճանակի), 772-ը՝ կտրող-ծակող գործիքների կիրառմամբ։
2015թ․ գրանցված հանցագործությունների ժամանակ օգտագործվել էր 857 ինքնաձիգ, 605 ատրճանակ, 87 ծառայողական զենք և 626 կտրող-ծակող գործիք։
Նշենք, որ Թուրքիայում ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև անչափահասները, կարող են ինտերնետի օգնությամբ զենք պատվիրել և այն կառաքվի նրանց ցանկացած հասցեով։
Զեկույցի հեղինակներն առաջարկել են Ներքին գործերի նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին՝ կանխարգելել ինտերնետի միջոցով զենքի ազատ վաճառքը, փոփոխություններ մտցնել զենքի պահպանման և կիրառության մասին օրենքում, ինչպես նաև՝ ողջ երկրում իրականացնել կրթական-տեղեկատվական ծրագրեր՝ ընտանիքներում երեխաներին և կանանց ուղղված բռնության դեպքերի կանխարգելման նպատակով։
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...