16:30 15.01.2019
Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը:
Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրել է նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային դրույթներով նախատեսված պահանջների կատարման ընթացքը, դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված՝ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետում հարցերի լուծման ժամանակացույցը:
Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացրել է Սնանկության դատարանի գործունեության ապահովման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և նյութատեխնիկական աշխատանքների ընդհանուր վիճակը և ծագած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ Սնանկության դատարանի գործունեության ապահովման աշխատանքները հիմնականում ընթանում են օրենքով նախատեսված կարգի շրջանակներում:
Փաստվել է, որ իրավունքի ուժով դադարեցվել են Սնանկության դատարանում նշանակված դատավորների լիազորությունները նախկին բոլոր այն դատարաններում, որտեղ նրանք գործել են որպես քաղաքացիական գործեր քննող դատավորներ: Ինչպես նաև արձանագրվել է, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166 հոդվածի 21-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ մինչև 2019 թ. հունվարի 1-ը՝ սնանկության գործերը շարունակել են վարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորները, և նրանց բաշխվել են միայն սնանկության գործեր:
Ըստ նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 23-րդ մասի՝ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում վարվող բոլոր սնանկության գործերը մեկ ամսվա ընթացքում փոխանցվում են Սնանկության դատարան և սահմանված կարգով դրանք բաշխվում են Սնանկության դատարանի դատավորների միջև: Վերջիններս արդեն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը:
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...