21:04 15.01.2019
Այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են «Mitsubishi Pajero», « Niva» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական վարկածի՝ երկու մեքենաներին հանդիպակաց ընթացել է «Mitsubishi Pajero» մակնիշի մեքենան:
Բախումը եղել է բավական ուժգին, որի հետևանքով «Niva» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ու կողաշրջվել մայթին: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել «Chevrolet»-ի ուղևորը և «Mitsubishi Pajero»-ի վարորդն ու ուղևորը:
Երեք տուժածն էլ շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Տուժածներից 26-ամյա Անի Վարդանյանն, ի դեպ, նույն բժշկական կենտրոնի բուժքույրն է, նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, մյուս երկու տուժածները չեն հոսպիտալացվել , հետազոտվելուց և առաջին օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել: Անհրաժեշտ է եղել նաև ահազանգել փրկարարների, բայց միայն գազի արտահոսքը կանխելու համար:
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատմել է, թե ինչպես է վթարը տեղի ունեցել:
«Ես իմ «Chevrolet» մակնիշի մեքենայով Գյումրից Ամասիա էի գնում, իմ ուղղությամբ էր գալիս նաև «Niva» մակնիշի ավտոմեքենան, դիմացիցէլ կուգար «Mitsubishi Pajero»-ն ու չիդեմ ինչղ խփեց Niva մակնիշի մեքենայի, հետո ընձի: Կինս էր տուժել ու « Mitsubishi Pajero»-ից երկու հոգի, տարան հիվանդանոց: Կինս լավ է, իսկ մյուսներից տեղյակ չեմ: Հիմա սպասում ենք ԱՊՊԱ գա տեսնենք՝ ինչ պիտի լինի»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է «Chevrolet» մակնիշի մեքենայի վարորդը:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...