Ավագանու ԲՀԿ-ական անդամն ահազանգում է գույքահարկ չվճարողների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Ավագանու ԲՀԿ-ական անդամն ահազանգում է գույքահարկ չվճարողների մասին

19:02 15.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝  տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ:

Նիստի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այսպիսի հայտարարություն է արել.

«Խոսքս վերաբերում է աղբահանության գույքահարկին, տարբեր մեքենաների գույքահարկին և տարբեր լիցենզավորման գործերով խնդիրներին: Օրինակ՝ Երևանում պատշաճ աղբահանություն չենք կարող ակնկալել և իրականացնել, քանի դեռ ունենք այս թերի օրենքը: Օրինակ՝ եթե հիվանդանոցում կա մթերային խանութ, ամբողջ շենքը հարկվում է մթերային խանութի դրույքաչափով, որն աբսուրդ է: Խորանարդ մետրի դեպքում նշված չէ, թե ով դա պետք է հաշվարկի»:

Ավագանու անդամի խոսքերով՝ իրենց խիստ մտահոգում է խնդիրը, բացթողումը շտկելու համար փաստաթղթեր են ներկայացնում, որով հնարավոր է դատեր շահել դատարաններում:

Մարկոս Հարությունյանը հավելել է, որ Երևանում դեռ կան նաև այնպիսի արտոնյալներ, որոնք առանց գույքահարկ վճարելու են ավտոմեքենան վարում: Նա առաջարկել է տվյալները փոխանցել ոստիկանություն, իսկ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերից օրինակներ տրամադրել է նաև Երևանի քաղաքապետին:

«Ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր գույքահարկերը չեն վճարում, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ գոյություն չունի արտոնյալ մարդ ընդհանրապես Հայաստանում, առավել ևս այս գույքահարկի առումով: Այնպես որ, նախ՝ պետք է հասկանալ, թե ինչի չեն վճարվել այդ գույքահարկերը: Մենք հետամուտ ենք լինում, որ բոլոր գույքահարկերը, այնուամենայնիվ, վճարվեն և օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որն ունի Երևանը»,- ասել է Մարությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

BACK_TO_TOP