Ազգային փոքրամասնությունների հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ազգային փոքրամասնությունների հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ. Արարատ Միրզոյան

13:55 16.01.2019

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը, հունվարի 16-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար մշտապես պայմաններ են ստեղծվել` պահպանելու իրենց լեզուն, մշակույթը և այլն, իրենք այսօր ունեն ռադիոհաղորդումներ, սովորում են իրենց լեզուներով, ունեն ազգային թերթեր, որ հրատարակվում են, ֆինանսավորվում են կառավարության կողմից, թեպետ չնչին է այդ ֆինանսավորումը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր իշխանություններից, կառավարություններից այս հոգատարության համար, ապա հետաքրքրվեց` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում կպահի՞ ազգային փոքրամասնության առկա և առաջացող հարցերը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը նշեց, որ չի պատկերացնում որևէ օրենսդիրի, որ բացասական պատասխան տար այս հարցին, բայց նաև նշեց`այն մոտեցումը, որի համար շնորհակալություն է հայտնում, նախկին իշխանությունից է գալիս, նոր իշխանությունների համար դա էլ ավելի կարևոր է: Հայրապետյանը նաև հայտնեց, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, տրվող ծառայություններին իրենց կողմից նոր մոտեցում է ցուցաբերվելու, ԱԺ ձևավորվելիք հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում է պահելու ազգային փոքրամասնությունների հետ կապված բոլոր տեսակի խնդիրները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց, որ այս հարցն իշխանություն-ընդդիմություն տիրույթում չէ, ընդգծեց` ՀՀ քաղաքացիների մասին է խոսքը, բոլորի բոլոր հնարավոր իրավունքները, որ սահմանված են, պահպանվում են և պիտի հարգվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP