Երևանին տասնապատիկ ավելի շատ գումար է տրվում բյուջեից, քան մնացած քաղաքներին. Վարդան Ղուկասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Երևանին տասնապատիկ ավելի շատ գումար է տրվում բյուջեից, քան մնացած քաղաքներին. Վարդան Ղուկասյան

15:25 16.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի հունվարի 16-ի նիստում հարց բարձրացրեց, որ տարիներով ծառացել է Գյումրիի քաղաքապետարանի առջև: Նա հայտնեց, որ Գյումրիի քաղաքապետարանից է ֆինանսավորվում 15 սպորտդպրոց, 7 երաժշտական դպրոց, 4 թանգարան և մեկ տիկնիկային թատրոն, որը ՀՀ-ում առաջինն է:

«Այդ չեղած բյուջեն, որը մոտ 3 մլրդ դրամ է, դրա մոտ 30-40 տոկոսը գնում է այդ ոլորտների աշխատավարձերի և մնացած հարցերին: Հանրապետության բյուջեից մայրաքաղաքին տասնապատիկ ավելի շատ գումար է տրվում, քան մնացած քաղաքներին: Գյումրիում կա 1700 հուշարձան բաց երկնքի տակ, երկրաշարժից հետո հուշարձանների պահպանման ուղղությամբ ոչինչ չի արվել, կան Անիի, Ղարսի պահպանված զարդաքանդակներ, տուրիզմի մասին ընդհանրապես խոսք չկա, որ խայտառակություն է, Գյումրին դուրս է եկել էդ շարքից` Էջմիածին, Գառնի-Գեղարդ ու Արցախ: Արցախի համար ես շատ ուրախ եմ, բայց երկրորդ քաղաքը… Հայաստանի բոլոր քաղաքներն այդքան հուշարձան չունեն միասին, որքան Գյումրին»,- ասաց նա` հետաքրքրվելով, թե այս ուղղությամբ ինչ է արվելու:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանն արձագանքեց, թե կիսում է Ղուկասյանի մտահոգությունը, նշեց, որ մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն են վարում, որպեսզի թուլանա կենտրոնացումը մայրաքաղաքում, տեղեկացրեց, որ հստակ մարզային ռազմավարություն, զարգացման ծրագիր են առաջ քաշում:

Նա ասաց, որ առանձին քաղաքականություն մշակող գերատեսչությունների տիրույթ չի մտնի, բայց օրենսդրական մակարդակով կարող են բյուջետային ֆինանսավորում առանձնացնել, և այստեղ պառլամենտն իր խոսքն ասելու է:

«Միանշանակ բարձիթողի վիճակում են պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, ֆինանսների խնդիր կա, աշխարհում կա տենդենց, երբ մշակույթը տուրիզմին զուգահեռ գնում է, օրինակ՝ Թուրքիայում կա այդ զարգացումը, որ փորձում են «վաճառել» մշակույթը կամ ճիշտ մատուցել զբոսաշրջիկներին, մանավանդ մայրաքաղաքից դուրս, ես տեսնում եմ մեծ հնարավորություններ նաև տուրիզմի ոլորտում»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

21:18 06.07.2025

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

Նոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

BACK_TO_TOP