17:36 16.01.2019
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարից Մեր շնորհավորանքներն ու օրհնությունն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերստին նշանակվելու կապակցությամբ:
Վստահ ենք, որ պատմական ու շրջադարձային իրադարձություններով լի այս ժամանակաշրջանում, ունենալով հայ ժողովրդի վստահության քվեն, պիտի կերտեք Հայաստանի Հանրապետության պատմության փառավոր էջերից մեկը: Հավատում ենք, որ վերանորոգության, բարեփոխումների և փոխադարձ վստահության այն ոգին, որ ստեղծվել է իշխանության և հասարակության միջև, հետայսու պատճառ և առիթ պիտի դառնա իրական խնդիրների մեջ խորամուխ լինելու և առավել բարեկեցիկ պետություն կերտելու առաքելության ճանապարհին:
Բազում են մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու ոտնձգությունները, ներքին ու արտաքին թշնամիների դավերն ու հարվածները, որոնք ուղղված են մեր հայրենիքի անվտանգության սասանմանը, ազգային, բարոյական ու սրբազան արժեքների ոտնահարմանը: Բայց դուք կարողացաք հայ ժողովրդի մեր զավակների մեջ վերարթնացնել արդար ու պաշտպանված հայրենիքում ապրելու հույսն ու հավատը, ապագայի հանդեպ առավել լավատեսորեն տրամադրվելու կարողությունը: Եվ հավատում ենք, որ մեր ժողովուրդն այլևս հիասթափության ու ընկճումի, տատանումների ու երկմտանքի պահեր չի ապրելու, չի հիասթափվելու և ականատեսն է լինելու վերածննդի ու վերազարթոնքի ազգային կյանքի բոլոր ասպարեզների մեջ:
Ի սրտե շնորհավորում ենք և մաղթում, որ Աստծո օգնականությամբ Ձեր կառավարման տարիները հայոց անկախ պետականության պատմության մեջ նշանավորվեն նորանոր վերելքներով, առաջընթացներով ու բարգավաճումով` կառուցելով առավել հզոր, բարեկարգ և ապահով երկիր:
Աղոթում ենք Ձեզ համար և հայցում ենք Բարձրյալի զորակցությունը՝ մաղթելով առողջ և օրհնյալ օրեր, անսպառ եռանդ և բեղմնավոր գործունեություն»:
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...