11:44 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց երեխաների որդեգրման հետ կապված հարցով: Նա նշեց, որ այս ոլորտը լուրջ բացեր ունի, դրված է սոցապնախարարության վերահսկողության ներքո, սակայն կա մեծ բաց, որը կապված է երեխաների՝ միջազգային մակարդակով որդեգրման հետ, քանի որ դրանից հետո երեխաների ճակատագրի նկատմամբ որևէ վերահսկողություն սահմանված չէ:
«Ինձ համար էական է, թե որքանով է այն երեխան, որին որդեգրում են և տանում, օրինակ՝ ԱՄՆ, էական է, թե գոնե մինչև չափահասության տարիքը որքանով է Հայաստանը վերահսկում և հետաքրքրվում նրա ճակատագրով: Եղել են դեպքեր, երբ փորձել եմ հարցմամբ իմանալ երեխայի ճակատագիրը, որևէ մեկը տեղեկություն չի ունեցել»,- ասաց նա:
Զոհրաբյանը կարևորեց հարցը, նշեց, որ վերջերս առիթ է եղել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ այս խնդրին անդրադառնալ: Նրանք որդեգրման մի դեպք են քննարկել: Զոհրաբյանն ասաց, որ տարին մեկ-երկու անգամ, իսկ եթե հեռու է երկիրը, երկու տարին մեկ, ներկայացուցիչ է գնում ՀՀ-ից, փորձում կապի միջոցով տեղեկանալ:
«Այդ տեղեկատվությունը չի կարող լինել լիարժեք, ամփոփ ու փարատել բոլոր կասկածները: Ես ամբողջապես պատրաստ չեմ պատասխանել, թե ինչ կարող ենք անել, քննարկել է պետք, հասկանալ, թե օրենսդրական ինչ լրացուցիչ գործիքներ են պետք կամ գուցե այդ գործիքներն ավելի ճիշտ է պետք գործածել: Համարեք ինձ դաշնակից այս հարցում, սա ինձ համար ցավոտ, ծանր հարց է: Ես նաև ՀՀ պատվավոր դոնոր եմ և հատկապես քաղցկեղով հիվանդ երեխաներից յուրաքանչյուրի ճակատագիրը, կենսագրությունը գիտեմ»,- ասաց Զոհրաբյանը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...