Փաշինյանը հավաստիացրել է՝ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի կիրառման հարցը քննարկել է Պուտինի հետ․ Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Փաշինյանը հավաստիացրել է՝ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի կիրառման հարցը քննարկել է Պուտինի հետ․ Մարուքյան

17:43 17.01.2019

«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ փաստորեն զրկվում են աշխատանքային այդ իրավունքից։ Խորհրդարանական քննարկումը վերաբերում էր տարածաշրջանային ու եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի ընտրությանը, ու Մարուքյանը նշեց, որ հենց ԵԱՏՄ շրջանակներում պետք է դիտարկել այս հարցը։

«Համաձայնագիրն ասում է, որ աշխատուժի ազատ տեղաշարժ կա, հետևաբար եթե աշխատուժը ազգային փաստաթղթերով ազատ տեղաշարժվում է մի երկրից մյուս երկիր, որոնք ըստ էության նույն միության մեջ են, պետք է փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչվեն»,- ասաց Մարուքյանը։

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի Պետդումայում օրենքը ընդունել են այնպես, որ ճանաչվի այն երկրների վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, այսինքն՝ Հայաստանի դեպքում վարորդական իրավունքն այդպես էլ չի ճանաչվի։ Մարուքյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Միքայել Մելքումյանը նույնպես կզբաղվի այս հարցով։

«Այո, ես էլ եմ միանշանակ կիսում, որ մեր ապագա հանձնաժողովի տիրույթում է։ Ես կարծում եմ, որ հենց հիմա՝ այս նիստից հետո, ես ամբողջապես նույնպես կփորձեմ՝ չնայած որպես պատգամավոր, ո՛չ որպես հանձնաժողովի նախագահ, անպայման լիարժեք տիրապետեմ, և փորձենք լուծումը գտնել»,- ասաց Մելքումյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում տաքսի վարելու արգելքը, և այս թեմայով քննարկում է հրավիրվել խորհրդարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP