Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ կորտ»-ում առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Պարզվել է նաև, որ աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ: «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ: