Որպեսզի գյուղացու համար ստաժ հաշվարկվի, նա պետք է իր գյուղատնտեսական աշխատանքի հաշվետվություն տա․ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

Որպեսզի գյուղացու համար ստաժ հաշվարկվի, նա պետք է իր գյուղատնտեսական աշխատանքի հաշվետվություն տա․ Կարապետյան

19:22 17.01.2019

Ազգային ժողովում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը նրան հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է անել, որ գյուղացիներին ստաժ հաշվարկվի, չէ՞ որ նրանք նույնպես աշխատում են։

Կարապետյանը բացատրեց, որ վիճակագրություն կազմելիս հաշվետվությունների ներկայացման առաջնային օղակը գյուղապետարանն է, և գյուղացիները առանձին հաշվետվություններ չեն ներկայացնում իրենց աշխատանքի մասին։

Թեկնածուի խոսքով՝ եթե որոշվի, որ օրինակ 2020 թվականի սկզբից գյուղացիները պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց հողի մշակման մասին, այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել, որ այդ գյուղացին աշխատել է, ինչի հիման վրա էլ պետք է ստաժ գրանցել նրան։ Ըստ Կարապետյանի՝ սա չի նշանակում, որ այդ հաշվետվության հիման վրա գյուղացուն պետք է հարկել, բայց հաշվետվություն ներկայացնելը պետք է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

08:25 21.05.2025

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:14 21.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

08:06 21.05.2025

Արգենտինական ակումբի կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը կարողանում է խաղալ կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ։ ...

Հրդեհ Մերձավան գյուղում

08:01 21.05.2025

Հրդեհ Մերձավան գյուղում

Մայիսի 21-ին, ժամը 04:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոկայանատեղիի ծածկի փայտե կառուցատարրերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, […] ...

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

BACK_TO_TOP