Քաղաքացին, որտեղ էլ ապրի, իրենից կես ժամ հեռավորության վրա պետք է կարողանա կրթական և առողջապահական ծառայություններից օգտվել․ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Քաղաքացին, որտեղ էլ ապրի, իրենից կես ժամ հեռավորության վրա պետք է կարողանա կրթական և առողջապահական ծառայություններից օգտվել․ Կարապետյան

19:53 17.01.2019

Հայաստանը պետք է դառնա կրթական, առողջապահական ծառայություններ արտահանող երկիր։ Կրթության ոլորտում այդ հնարավորությունն ու նաև փորձը կա։ Հայաստանը պետք է գնահատի իր կարողությունները, որովհետև ունի ավելի շատ քաղցրահամ ջուր, քան բոլոր հարևանները միասին, իսկ ջուրը գնալով թանկանալու է աշխարհում։ Իր տեսլականի մասին հարցին ԱԺ ամբիոնից խոսելիս այսպես ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանը։

Հայաստանում մարդը պետք է կարողանա ապրել գյուղում ու սնվել գյուղից, քանի որ մեր երկրի սկիզբը գյուղն է, իսկ հայ մարդը հայկական հողի վրա կարող է պտուղ տալ։ Իր այս պատկերացումների մասին խոսելիս Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղերի խնդիրներին։ Գյուղատնտեսության աստիճանական ավտոմատացման պարագայում գյուղատնտեսությունը ոչ բոլոր գյուղացիներին է կարողանալու ապահովել աշխատանքով ու պետք է զբաղվածություն մտածել գյուղացիների համար, բայց դրա համար պետք է ենթակառուցվածքներ ունենա նաև գյուղը։

«Էս տարի Դդմաշեն գյուղի երեխաները Հայաստանի ռոբոտաշինության մրցույթն են հաղթել։ Դա նշանակում է, որ մեր գյուղում ապրող երեխան ուրիշ պատկերացում ունի իր ապագայի մասին, ինքը ուրիշ տեսիլքներ ունի։ Մեր խնդիրը, արդեն որպես պատասխանատու մարդիկ, այն է, թե ինչպես անել, որ էդ երեխան, վերջիվերջո, իր կյանքը որոշի կազմակերպել գյուղում։

Ես պատկերացնում եմ, որ առաջիկայում մեր կառավարության ծրագրերում պետք է նշենք, որ մեր երկրի ցանկացած քաղաքացի, որտեղ ապրելու լինի, մոտավորապես կես ժամ իրենից հեռավորության վրա պետք է կարողանա որակյալ կրթական և առողջապահական ծառայություններից օգտվի, առաջնային սոցիալական ծառայություններից։ Սա հիմնարար իրավունք է, որը մենք պետք է ապահովենք մեր երկրի բոլոր բնակիչների համար»,- ասաց Կարապետյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

16:41 06.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

16:20 06.07.2025

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

15:30 06.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

Երևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

BACK_TO_TOP