11:50 18.01.2019
Պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ «Ինտեր»-ը, որը նա ղեկավարել է 2008-ից մինչև 2010 թվականները, իր մարզչական կարիերայի լավագույն թիմն է:
«Գիտեք, որ պետք է ասեմ «Ինտեր»-ը, որովհետև մենք հաղթեցինք ամեն ինչ: Ես պետք է օբյեկտիվ և հարգալից լինեմ այն թիմի նկատմամբ, որն հաղթել է ամեն ինչ՝ առաջինից մինչև վերջին օրը:
«Ինտեր»-ը հաղթեց բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգայում նրան հաջողվեց հաղթել աշխարհի լավագույն ակումբներին, այդ թվում՝ «Բարսելոնա»-ին և «Բավարիա»-ին: Թիմը դարձավ Իտալիայի չեմպիոն՝ հավաքելով ֆանտաստիկ միավորներ»,- ասել է Մոուրինյոն BeIN Sports հեռուստաընկերության եթերում:
«Ինտեր»-ից բացի՝ պորտուգալացին մարզել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Ռեալ»-ը, «Պորտու»-ն, «Յունիան Լեյրիա»-ն և «Բենֆիկա»-ն:
14:56 25.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ ՊեսկովՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...
14:33 25.06.2025
Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...