14:57 18.01.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում քննարկման առարկա դարձած խնդրին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊԵԿ-ը պիտի նախարարություններ դառնան, լինեն նաև խորհրդարանի վերահսկողության տակ: Միրզոյանը հարցադրումը երեք բաղադրիչների բաժանեց: Նա նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ իսկապես թափանցիկ է գործում ու հրապարակային, ու երբ ասում են, որ հարցը քննարկումների փուլում է, դա ոչ թե խուսափողական պատասխան է, այլ իսկապես այդպես է:
Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» վերջնական որոշում, ըստ Միրզոյանի, այս պահին իսկապես չկա, սակայն նա իր մասնավոր ենթադրությունը ներկայացրեց` դատելով այս հարցի քննարկումներից:
«Մենք, այնուամենայնիվ, առաջին նստաշրջանում կբերենք «Կառավարության կառուցվածքի» վերաբերյալ նախագիծը, բայց չեմ բացառում, հավանականություն կա, որ չբերենք, քննարկվում է նաև այդ հարցը: Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը: Կարծում եմ` վերջին տարիներին, տասնամյակներին մեր ունեցած քաղաքական, ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաև հենց այս կառույցներն ապաքաղաքականացնելն էր ու նախարարության կարգավիճակից զրկելը: Վստահ եմ, որ նրանք այս կարգավիճակը պետք է շարունակեն պահպանել»,- ասաց նա:
Միրզոյանը համաձայնեց, որ այս կառույցների նկատմամբ վերահսկողություն պետք է լինի, նշեց, որ դրանք ոչ միայն ապաքաղաքական են դարձել, այլև դուրս են եկել տեսադաշտից ու հանրության վերահսկողությունից, և իրենք հիմա քայլեր պետք է անեն այս իրավիճակը շտկելու ուղղությամբ, սակայն ոչ նախարարության կարգավիճակ տալով:
«Մեխանիզմները կարող են լինել բազմաթիվ` այդ գերատեսչության ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպում կազմակերպելու և այլն, գործիքներ կան, որ մինչ այժմ էլ եղել են, բայց կարելի է նաև զարգացնել: Սուպերվարչապետության համատեքստում է խոսվում սրա մասին, լուծում կարող է լինել, որ ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ի դեպքում, կարծում եմ, որ պետք է մնա վարչապետի ղեկավարության տակ, չափազանց սպեցիֆիկ կառույց է: Կառավարությունում իմ այս ամիսների ունեցած փորձից ելնելով եմ ասում, ոստիկանությունը հանգիստ կարող է լինել կառավարությանն առընթեր»,- նշեց Միրզոյանը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...