2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր

15:32 18.01.2019

2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին:

Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ  2016թ. (66 դեպք, որից 10-ը՝ անհետ կորածների հետ կապված) նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 30-ով կամ 45.4 տոկոսով: Հատկանշական է, որ վերջին երեք տարվա կտրվածքով, փաստորեն, ավելի քան եռակի անգամ նվազել են նաև անձանց անհետ կորելու դեպքերը:

Ըստ տասնամյակների կատարված համեմատական վերլուծությունը վկայում է, որ եթե 1980-ականներին (1980-1989թթ.) սպանությունների տարեկան միջին ցուցանիշը կազմել է 60 դեպք, ապա 1990-ականներին՝ այդ թիվը կտրուկ ավելացել է՝ դառնալով 160: Ընդ որում՝ այս երկու տասնամյակների անցումը, որը պատմականորեն նշանավորվում է ԽՍՀՄ փլուզմամբ և ՀՀ անկախության շրջանի մեկնարկով, աչքի է ընկել սպանությունների ցուցանիշի կտրուկ աճով: Այսպես՝ 1989թ. Հանրապետությունում արձանագրվել է սպանության 88 դեպք, հաջորդ տարի՝ 1990թ, արդեն՝ 178 դեպք կամ կրկնակի ավելի: 1990թ. սկսած՝ սպանությունների եռանիշ թվով ցուցանիշը պահպանվել է մինչև 1997թ: Ընդ որում՝ 1990-1997թթ. ժամանակահատվածում տարեկան տեղի են ունեցել եռանիշ թվով սպանություններ, և այդ իմաստով վատթարագույն ցուցանիշն արձանագրվել է 1992թ.՝ 305 դեպք:

2000-2009թթ. տարեկան տեղի ունեցող սպանությունների միջին թիվը կազմել է 73, իսկ 2010թ մինչև 2018թ. ընկած հատվածում՝ 50: Ընդ որում՝ վերջին տասնամյակում /2008-2018թթ./ սպանության դեպքերը նվազել են շուրջ 53.8%-ով /78-36/:

Սպանությունների վիճակագրությունը, դրա շարժընթացի միտումները, ի թիվս այլ հանգամանքների, կարևորագույն ցուցիչ ու ելակետ են յուրաքանչյուր երկրում հանցավորության ընդհանուր վիճակի, դրա դեմ տարվող պայքարի, հատկապես կանխարգելիչ միջոցների, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության, սոցիալ-հոգեբանական բազում գործոնների մակարդակի գնահատման համար:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում են նման բնույթի կրիմինոլոգիական ուսումնասիրություններ, որոնց առավել ընդգրկուն արդյունքները ևս կհանրայնացվեն: Այդ ուսումնասիրությունների արդյունքում միջոցներ են ձեռնարկվելու հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման, պլանավորման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP