20:40 18.01.2019
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, տեսնելով հավաքված լրագրողների բազմությունը, նշեց.
«Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ»:
Նա նշեց, որ նիստում որևէ արտառոց բան չի կատարվել, սովորականի պես քննարկել են ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր:
«Տեղյակ եք, որ կուսակցությունն այլևս ընդդիմություն է, մենք ունենք մեր ներկուսակցական խնդիրները, արտառոց որևէ բան չկա: Կուսակցությունն իր գաղափարաքարոզչական աշխատանքը պիտի շարունակի»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ նիստի ժամանակ անդրադարձել են նաև երկրում տիրող իրավիճակին: Նա շեշտեց` ինքն ու մի քանի կուսակից ընկերներ պարբերաբար իրենց կարծիքն արտահայտում են, և այդ կարծիքը չի տարբերվում կուսակցության գնահատականից: Շարմազանովն ասաց, որ իրենք մտահոգություններ ունեն արտաքին քաղաքականության, ԼՂ հարցի հետ կապված, ապա ընդգծեց` սա չի նշանակում, որ իրենք ասում են, թե նոր կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, եկել է, որ Հայաստանը տանի ձախողումների, պարզապես իրենք չեն կարող նշել այն մտահոգությունները, որ կան:
«Ասողին պետք է լսող լինի: Արդեն որերորդ անգամ հանդիպում են նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը, որից հետո տարածվող հայտարարությունը բավարար չէ, այնտեղ երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի մասին որևէ հղում չկա: Վարչապետ Փաշինյանն ասում է` բանակցային գործընթաց չկա, բա որ չկա, 4 ժամ ի՞նչ են արել, եղանակի տեսությունի՞ց են խոսել: ԱՄՆ հեռացող դեսպանը գնահատականներ էր հնչեցնում, «տարածքներ կարգավիճակի դիմաց» կոնցեպտն էր ներկայացնում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա հեռացող դեսպանի հայտարարություն է: Այն ժամանակ էլ ենք քննադատել, հիմա էլ: Հաջորդեց Բոլտոնի այցը, որ նշեց, թե Հայաստանն իր կաղապարներից պետք է հրաժարվի, դարձյալ գնահատական չտրվեց»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց` իրեն մտահոգում է նաև այն, որ Մամեդյարովը, Ալիևը հույսեր են կապում, հայտնի չէ, թե ինչ հույսեր են կապում, Հայաստանի իշխանությունն, ըստ Շարմազանովի, որևէ գնահատական չի տվել: Նա ընդգծեց` իրենք չեն ասում, թե նոր իշխանությունները միակողմանի զիջում են անելու, պարզապես նշում են, որ նրանք անփորձ են, իրենք կորցնում են դիրքերը ԼՂ հիմնահարցում:
«Երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ, ու այստեղից, բացի մի քանի հանրապետականից և դաշնակցականից, հստակ ու կոշտ գնահատական չի հնչեցվում, մտահոգություններն ավելանում են: Հաջորդը՝ ԱԺ նախագահը հնչեցրեց, ազնվորեն նշեց, բայց դա քիչ է, նշեց, որ 2019 թ. ամբողջությամբ չի հասցվի ու չի վավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը` այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր հպարտ քաղաքականություն, մեզ էլ մեղադրում էր «վիզը ծուռ» քաղաքականության մեջ, մինչդեռ մենք հասցրել ենք բազմաթիվ օգուտներ քաղել մեր երկրի ու ժողովրդի համար»,- ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց` իրենց օրոք Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, միևնույն ժամանակ ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել, որում միայն այն, որ ինքնորոշման իրավունքը հստակ ներկայացված է, օրենքի ուժ է ստանում, արդեն բավական է: Նա նշեց` ոչ թե պետք է ասեին` չենք հասցնի ամբողջությամբ, այլ պետք է այդ հարցն առաջնահերթություն լիներ:
«Այս առումով մտահոգությունները կան, Խաչատուրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ` ձեզ նվեր»,- ասաց նա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...