10 հետաքրքիր փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

10 հետաքրքիր փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին

19:34 21.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկն» էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: 2016-ին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո էլ Լոնդոնի «Արսենալ»:

SHANTNEWS.am-ը 10 հետաքրքիր փաստ է առանձնացրել Մխիթարյանի մասին:

1.  Հենրիխ Մխիթարյանը 8 տարի անընդմեջ ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ:

2.  Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

3.  Գիտի 7 լեզու՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն:

4. 13 տարեկանում ապրել է Բրազիլիայում, մարզվել «Սան Պաուլո»-ի մարզաբազայում: Մարզվել է Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որոնք խաղացել են  «Ինտեր»-ում, «Յուվենթուս»-ում, «Լացիո»-ում:

5.  Ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկ» ակումբում: Նույն ակումբի կազմում չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:

6.  Բացի ֆուտբոլից, սիրում է թենիսը, ծովափնյա ֆուտբոլը, ըմբշամարտը: Սովորել է տնտեսագիտություն, մանկության տարիներին երազել է դառնալ իրավաբան, չի բացառել՝ ֆուտբոլային կարիերայից հետո հնարավոր է՝ իրավաբանությամբ զբաղվի:

7. 2016 թվականին Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ից հայ կիսապաշտպանին գնել էր 42 միլիոն եվրոյով: Այս պահին, ըստ transfermarket.com-ի, Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 35 միլիոն եվրո է:

8. Հատուկ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի հայտնի երգի բառերը: Երկրպագուների կատարմամբ այն այս տեքսն ունի. Whoa Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):

9. Մանուկ հասակում Մխիթարյանի սիրված ֆուտբոլային ակումբը «Արսենալ»-ն է եղել:

10. Մխիթարյանի ֆեյսբուքյան հետևորդների քանակը գերազանցում է Հայաստանի բնակչության թիվը. նա ունի 3 միլիոն 261 149 հետևորդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP