«Արմօյլ»-ի պարզաբանումը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

«Արմօյլ»-ի պարզաբանումը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ

18:55 21.01.2019

«Արմօյլ» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել ՓԲԸ-ի նկատմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ:

Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Հաշվի առնելով հանրության և մամուլի լայն հետաքրքրվածությունը և քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) հասցեագրվող բողոքները՝ հարկ ենք համարում ներկայացնել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի մանրամասները, ինչպես նաև մեկնաբանել ներկայիս իրավական դրությունը: Քանի որ գործող օրենսդրությունը խիստ ժամկետային և գործառնական սահմանափակումներ է նախատեսում վարչական վարույթ իրականացնող մարմնի համար, վարչարարական օրինականությունն ապահովելու նպատակով տեսչական մարմինը ստիպված էր ամիսներ շարունակ հետևողականորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված բոլոր ֆորմալ պահանջները՝ բավարարելով կամ մերժելով ընկերության ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները վարույթները հետաձգելու, կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ: Գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու համար ներկայացնում ենք սույն պարզաբանումը:

Դեռևս 2018թ. մայիսի 30-ին տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տնօրեն Ալֆրեդ Աբեդիի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հասցե՝ ք․ Եղվարդ, Երևանյան խճուղի 129/3), 07-004-0586-0026 կադաստրային ծածկագրի տակ գտվող 0,6326 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասի վրա՝ ինքնակամ շինություն կառուցելու համար։

Նույն թվականի հունիսի 14-ին ընկերության կողմից բնապահպանության նախարարության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 129 հասցեում յուղի և բիտումի արտադրամասերի տեխնիկական փաստաթղթերը, որոնք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը վերադարձվել էր լրակազմման։

Շուրջ մեկ ամիս անց՝ հուլիսի 10-ին, տեսչական մարմինը քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքների հիման վրա կայացրել է վարչական վարույթ հարուցելու և զննում նշանակելու մասին որոշումներ: Իրականացված գործողությունների արդյունքում հուլիսի 16-ին տեսչական մարմինը կայացրել է «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» թիվ ԳՁՈ/001-Ա որոշումը, որի համաձայն 2018 թվականի հուլիսի 19-ից ընկերությունը պետք է դադարեցներ գործարանի շինարարությունը մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական եզրակացության ստացումը։

ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված գրության համաձայն, 2018թ. հուլիսի 18-ին ընկերությունը կրկին ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն է ներկայացրել գործարանի կառուցման նախագծային փաստաթղթերը, որոնք կրկին վերադարձվել են լրամշակման՝ նույն՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:

Այնուհանդերձ, 2018թ. հուլիսի 23-ին, ընկերությունը բողոքարկել է տեսչական մարմնի ընդունած որոշումը պատճառաբանելով, որ իր կողմից իրականացվող գործունեությունը հանդիսանում է «նավթամթերքի վերամշակում» և ոչ թե «նավթավերամշակում», ուստի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն չի հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա գործունեության տեսակ:

Այսպիսով, մինչև հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ընկերության նկատմամբ իրականացված վարույթներից հետևում է, որ տեսչական մարմնի կողմից 2018թ. մայիսի 30-ին իր ընդունված որոշումը ընկերության տնօրենը չի բողոքարկել: Ավելին, հունիս 14-ին գործարանի նախագծային փաստաթղթերը ներկայացրել է ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն՝ փորձաքննություն իրականացնելու համար՝ զուգահեռաբար կազմակերպելով նաև հանրային քննարկումներ, որոնք իրականացվում են միայն ՇՄԱԳ փորձաքննության ենթակա նախագծերի պարագայում: Այս գործընթացներին զուգահեռ, ընկերությունը ինքնուրույն որոշել է, որ իր գործունեությունը ենթակա չէ ՇՄԱԳ փորձաքննության և այս հիմքով բողոքարկել է տեսչական մարմնի ընդունած որոշումը: Ընկերության բողոքի հիման վրա տեսչական մարմինը հարուցել է վարչական բողոքարկման վարույթ: Վարույթի այս տեսակը տարբերվում է վարչական իրավախախտման վարույթից, որի շրջանակներում տեսչական մարմինը, վերևում նշված փաստերի հիման վրա, եկել էր եզրահանգման, որ գործարանի կառուցումը չի կարող իրականացվել առանց ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացության:

Ընկերության բողոքի հիման վրա հարուցված՝ վարչական բողոքարկման վարույթի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարը 2018թ. հուլիսի 26-ի դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանին և ՀՀ բնապահպանության նախարար Է. Գրիգորյանին` ընկերության գործունեության տեսակը և դրա՝ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինելու հարցը պարզաբանելու նպատակով: Նշված հարցումների պատասխանները տեսչական մարմնի համար պետք է հիմք հանդիսանային բողոքարկման վարույթի շրջանակներում որոշում ընդունելու համար, քանի որ գործունեության տեսակը վերջնականապես հստակեցնելու լիազոր մարմիններ են հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարությունը (ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինել-չլինելու հարցով) և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (տնտեսական գործունեության տեսակի դասիչի՝ ՏԳՏԴ-ի որոշման հարցով):

Ի պատասխան, պարոն Գրիգորյանը հայտնել է, որ գործունեության՝ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինելու հարցը կարող է որոշվել միայն այն բանից հետո, երբ ընկերությունը կներկայացնի լրակազմ փաթեթը, իսկ պարոն Մինասյանն այդպես էլ չի արձագանքել տեսչական մարմնի հարցմանը: Վարչական բողոքարկման վարույթի շրջանակներում լիազոր մարմիններից ստացված և չստացված տվյալների հիման վրա, 2018թ. օգոստոսի 23-ին, տեսչական մարմինը ստիպված որոշում է կայացրել բեկանելու ընկերությանը որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին՝ իր ընդունած որոշումը:

Ի վերջո՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, ի պատասխան տեսչական մարմնի հարցման, ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ա» և «բ»  ենթակետերի համաձայն ընկերության կողմից նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ Նույն թվականի հոկտեմբերի 15-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանի պաշտոնանկությունից հետո, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանի կողմից ստացվել է պատասխան գրություն առ այն, որ ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ գործունեության տեսակի միանշանակ դասակարգման համար:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված վերջին գրության հիման վրա տեսչական մարմինը պարտավոր էր կրկին հարուցել վարչական իրավախախտման վարույթ, որի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» որոշում: Նախքան որոշում ընդունելը ընկերության տնօրենը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել գործի քննության օրը հետաձգելու վերաբերյալ հիմնավորելով, որ գործի քննության համար խիստ կարևոր տեղեկություններ ունի տրամադրելու, սակայն ընկերության ներկայացուցիչները այդպես էլ չմասնակցեցին գործի քննությանը:

Նկարագրված գործընթացին զուգահեռ, ընդունված որոշումը բեկանելու օրվանից՝ օգոստոսի 23-ից մինչև նոր որոշում ընդունելու օրը՝ դեկտեմբերի 17-ը, քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքների հիման վրա տեսչական մարմինը որոշում է ընդունել ընկերությունում ստուգում իրականացնելու մասին, և հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում երեք անգամ փորձել է ստուգում իրականացնել, որոնց ընկերությունը արհեստական պատճառաբանություններով խոչընդոտել է: Ընկերության փաստարկները հանգում էին նրան, թե տեսչական մարմինը իրավասու չէ ստուգումներ իրականացնել, քանի որ տեսուչների վկայականները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից, ու քանի դեռ նրանք չեն ստացել նոր վկայականներ՝ հիմնված իրենց պաշտոնի նոր անձնագրերի վրա, իրենք իրավասու չեն տեսչական գործունեություն իրականացնել: Ընկերությանը չբավարարեցին տեսչական մարմնի հակափաստարկները, որ ՀՀ վարչապետի թիվ 733-Լ որոշման համաձայն ներկայումս կառավարության ենթակա մարմին հանդիսացող տեսչական մարմինը հանդիսանում է նախորդ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումը հանդիսացող բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի իրավահաջորդը և տեսուչներն այդ փաստի ուժով իրավասու են իրականացնել իրենց բնականոն գործունեությունը: Ավելին, ընկերության տնօրենն անգամ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել առ այն, թե տեսչական մարմնի ղեկավարը չարաշահում է իր լիազորությունները և պահանջել է դրա հիման վրա քրեական գործ հարուցել: Արդյունքում, տեսչական մարմինը որոշում է ընդունել ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի նկատմամբ վարչական տուգանք նշանակելու մասին: Հաշվի առնելով, որ քաղաքացիներից ստացվող բողոքները չեն դադարում, տեսչական մարմինը նախատեսում է նաև առաջիկայում ընկերությունում կրկին ստուգում նախաձեռնել:

Հարկ է նշել նաև, որ տեսչական մարմնի ղեկավարը ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել է քննարկման առարկա դարձնել ընկերությանը տրված հարկային արտոնությունների վերանայման հարցը՝ հաշվի առնելով ստուգման իրականացման հարցում ընկերության ոչ իրավաչափ գործողությունները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, ի կատարումն ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի, քննության առարկա է դարձրել ընկերության նկատմամբ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N1513-Ա որոշմամբ տրված արտոնությունների վերանայման հարցը: Արդյունքում,  ընկերությանն առաջարկվել է սեղմ ժամկետում ՇՄԱԳ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնել բնապահպանության նախարարություն՝ օրենքով սահմանված եզրակացություն տալու նպատակով: Այսպիսով՝ բոլոր առնչակից պետական մարմինների վերջնական դիրքորոշումը հանգեց նրան, ինչի մասին տեսչական մարմինն ընդունել էր որոշում դեռևս հուլիսի 16-ին՝ նշված գործունեությունը կարող է իրականացվել միայն ՇՄԱԳ փորձաքննության դրական ելքի պարագայում:

«Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթների շրջանակներում իրականացված գործողությունների և ընդունված որոշումների վերաբերյալ առավել մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու համար կից ներկայացնում ենք համառոտ տեղեկանք:

Տեսչական մարմինը իր գործունեությունն իրականացնում է օրենսդրության տառին համապատասխան՝ չխորշելով վերանայել կամ բեկանել իր ընդունած այնպիսի որոշումները, որոնք կարող են միանշանակ չընկալվել: Մենք համբերատար և հետևողականորեն իրականացնում ենք բոլոր վարույթները՝ բավարարելով ներկայացվող միջնորդությունները, հարմարվելով տնտեսվարող սուբյեկտների գրաֆիկին. սա կարևոր պայման է օրինականության պահպանման հարցում: Միևնույն ժամանակ, իր կողմից ստուգման ենթակա բոլոր սուբյեկտներին հետևողականորեն հորդորում ենք չփորձել չարաշահել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքները, քանի որ նույնանման իրավունքներ ունեն նաև այն մարդիկ, որոնց՝ առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը կարող է խաթարվել այս կամ այն տնտեսվարողի գործունեության արդյունքում, և տեսչական մարմինը պարտավոր է նրանց իրավունքները նույնպես պաշտպանել»:

SHANTNEWS.am ավելի վաղ հայտնել էր, որ «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգումներին պարբերաբար խոչընդոտելու համար ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ ոստիկանություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP