101-ամյա ամերիկուհին մեկ կրակոցով 2 եղնիկ է սպանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+24.09 oC

101-ամյա ամերիկուհին մեկ կրակոցով 2 եղնիկ է սպանել

07:46 22.01.2019

ԱՄՆ-ում 101-ամյա տատիկը, որը Միսսիսիպի նահանգի Մորգանթաուն քաղաքի բնակչուհի է, որսի ժամանակ մեկ կրակոցով 2 եղնիկ է սպանել։ Այս մասին հայտնում է WHNT-TV հեռուստաալիքը։

Բերտա Վիկերսը թաքստոցում է եղել, երբ մոտակայքում եղնիկ է հայտնվել, սակայն նա չի կրակել՝ սպասելով ավելի խոշոր որսի։ Այն բանից հետո, երբ նրա տեսադաշտում մեծ եղնիկ է հայտնվել, նա որոշել է սեղմել ձգանը, որից հետո երկու եղնիկներին հայտնաբերել է գետնին ընկած։

Հաջող որսից հետո ամերիկուհին տապակել է միսը և մեծ մասը բաժանել թոռներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհետ կորածը հայտնաբերվել է

14:15 08.05.2025

Անհետ կորածը հայտնաբերվել է

Մայիսի 6-ին հաղորդվել էր Հրազդանի բնակիչ 34-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 7-ի առավոտյան նա հայտնաբերվել է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում: ...

Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ Hürriyet

14:03 08.05.2025

Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ Hürriyet

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս հայտարարությունը թուրքական Hürriyet թերթում հրապարակված սյունակում արել է դրա հեղինակ Աբդուլքադիր Սելվին՝ հղում անելով աղբյուրներին։ Էրդողանը, ինչպես նշում է լրագրողը, «դրական արձագանքեց միջնորդության այս առաջարկին»։ Սելվին հիշեցրել է, որ Էրդողանը մնում […] ...

Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթները

13:54 08.05.2025

Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

13:49 08.05.2025

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

13:35 08.05.2025

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

Իրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

13:23 08.05.2025

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

BACK_TO_TOP