Պետք է խուսափեին պարգևատրումներից․ Գայանե Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Պետք է խուսափեին պարգևատրումներից․ Գայանե Աբրահամյան

10:14 22.01.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մի քանի մարզպետների՝ իրենք իրենց և աշխատակիցներին պարգևատրելու փաստին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա է ոչ թե այն պատճառով, որ համատարած կիրառվում էր նախկինում, այլ ընդհանրապես կառավարման համակարգի չգործելու դրսևորումներից մեկն է, որը բացառել է առողջ մրցակցության, աշխատանքի գնահատման հիման վրա պարգևատրման մեխանիզմների և աշխատանքային մոտիվացիայի ստեղծման հնարավորությունները:

Պարգևատրման ճիշտ և աշխատանքի արդյունավետության գնահատման վրա հիմնված մեխանիզմ ստեղծելու, նաև այն կիրառելու համար իհարկե ժամանակ է պետք:

  • Կարո՞ղ էին արդյոք մարզպետերն ու Երևանի քաղաքապետն այս անգամ խուսափել համատարած ու չարդարացված պարգևատրումներից, թերևս ոչ, քանի որ տարիներով այդ համակարգում և հենց այս սկզբունքով աշխատողները սպասում էին այդ 13-րդ աշխատավարձին, որը միշտ ստացել են, և չստանալը որևէ կերպ արդարացված չէր լինի, քանի դեռ ներդրված չեն աշխատանքի գնահատման մեխանիզմները, մյուս բոլոր որոշումները կդիտարկվեին ու կորակվեին սուբյեկտիվ և անարդար:
  • Պե՞տք է արդյոք խուսափեին նոր աշխատողներին, և իրենք իրենց պարգևատրելու գայթակղությունից, չնայած որ շատ լավ գիտեմ՝ շատերն իրապես աշխատում և աշխատել են օր ու գիշեր, բայց` այո՛, պետք է խուսափեին, իրավական առումով խնդիրներ չկան, միայն մեկն է օրենքի տիրույթից դուրս եկել, բայց առավել կարևորը բարոյական կողմն է, և այս բարոյական պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է, որ երբեք չպետք է մոռանալ, ու այսօրվա պահանջատեր հասարակությունը թույլ չի տա այդ կողմն անտեսել:

Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան անկատար է մեր պետական կառավարման ողջ համակարգը ու թե որքան աշխատանք կա անելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

BACK_TO_TOP