12:03 22.01.2019
ԵԽԽՎ-ում երեկ մեկնարկած ձմեռային նստաշրջանում քննարկվել է ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների հարցը: Թեմայի շուրջ ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի պատգամավորները: Նրանք նշել են, թե ընտրությունները անցել են խախտումներով և չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին: Ադրբեջանցիների ելույթներին պատասխանել է ՀՀ պատվիրակության անդամ էդմոն Մարուքյանը:
«Հենց հիմա Ադրբեջանում բողոքի ակցիաներ են ընթանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Եվ այդ ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարության խնդիրների մասի՞ն: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում կայուն զարգացում է գրանցում և ծիծաղելի է լսել Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի ժողովրդավարության առնչությամբ: Այս սադրիչ ելույթների հիմնական նպատակն Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրից հասարակության ուշադրությունը շեղելն է»,- նշել է իր ելույթում Մարուքյանը:
ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքել է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ադրբեջանցիների կողմից առանձնակի ուշադրություն դարձնելու փաստին:
«Հայկական պատվիրակության անունից ուզում եմ ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, թե ինչ ուշադրությամբ են մեր ադրբեջանցի գործընկերները հետևում Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և հույս ունեմ, որ նրանք կսովորեն մեզանից, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարությունը: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս Ձեզ զբաղվել Ձեր ծողովրդավարությամբ, և որքան հնարավոր է շուտ «թավշյա հեղափոխություն» եմ ցանկանում Ձեր իսկ բարօրության համար»,- պատասխանել է Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ քննարկումների ժամանակ ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն արժանացել են ԵԽԽՎ դիտորդական խմբի բարձր գնահատականին:
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...