20:40 22.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժևորել է երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարևորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև փոխգործակցությունը կլինի շարունակական:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ կապերի առավել զարգացևմանն ու խորացմանը:
ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է և հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: «Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով և քարոզում ատելություն: Դա ոչ միայն խանգարում է բանակցությունների գործընթացին, այլև առաջացնում է նոր խնդիրներ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուլրիկ Թիդեստրոմին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստանում ընտրական աջակցության» ծրագրի շրջանակում Շվեդիայի կառավարության ցուցաբերած օժանդակության համար` հույս հայտնելով, որ համանման գործակցությունն արդյունավետ շարունակություն կունենա առավել ընդլայնված օրակարգով:
Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին ու ընթացիկ զարգացումներին` Արարատ Միրզոյանն ասել է.
«Մեր նվիրումը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությանն անքննելի են և վստահ եմ` Հայաստանի համար նաև անշրջելի: Սա ճանապարհ է դեպի ժողովրդավարություն և հույս ունեմ, որ նաև միջազգային գործընկերների օգնությամբ անշեղորեն գնալու ենք այս ուղղությամբ»:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար:
Ուլրիկ Թիդեստրոմը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի տարբեր ոլորտներում, կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, այլև խորհրդարանների գլխավոր քարտուղարների և աշխատակազմերի մակարդակով:
Դեսպան Թիդեստրոմը վստահեցրել է Ազգային ժողովի նախագահին, որ Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխության մասին Շվեդիայում կարծում են, որ այն ժողովրդավարության համար կարևորագույն ուղենիշ է:
Նա նշել է, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը և պատրաստակամ է այսուհետ ևս աջակցելու նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:
Կողմերը կարևորել են շվեդահայ համայնքի դերակատարությունը հայ-շվեդական հարաբերությունների խորացման գործում:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...