10:09 23.01.2019
«Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1.5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը բազմաթիվ պատճառներով դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, և բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանն այլևս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։
Այս պայմաններում բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում Հայաստանի վարչապետը, և ինչու է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել տառացիորեն մեկ շաբաթ առաջ, և այդ հապճեպությունը կասկածելի է։ Կա՛մ Ադրբեջանը մեզ իսկապես կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, և Հայաստանի վարչապետը օր առաջ փորձում է դրանք ֆիքսել և «բաց չթողնել» հաջողությունը (ինչը խիստ կասկածելի է, դրա որևէ նշան չկա), և կա՛մ էլ Ադրբեջանը, ընդհակառակը, կոշտ ռազմական շանտաժ է սկսել մեր նկատմամբ, և հանդիպումը պետք է լարվածությունը պարպելու համար (ինչը ևս կասկածելի է, քանի որ մեկ շաբաթ առաջ նույն արտգործնախարարները խոսում էին ժողովուրդներին «խաղաղությանը պատրաստելու» մասին)։
Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ակնհայտ հասկանալի պատճառ այս շտապողականության համար չկա, քանի որ այն այսօր բխում է Ադրբեջանի շահերից, և որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։ Եթե կա ուրիշ, երրորդ պատճառ, ապա Հայաստանի վարչապետը պարտավոր է դրա մասին բացահայտ հայտնել մեր քաղաքացիներին։ Ընտրություններից առաջ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, և եթե այսօր դրանք այդպիսի մեծ թափով վերսկսվել են, ապա կամ այդ զիջումների նախնական տարբերակը Ադրբեջանն ուրվագծել է, և դրա մասին մենք բոլորս, գոնե ընդհանուր գծերով, պետք է իմանանք, և կամ էլ այդպիսի զիջումներ չկան, և այդ դեպքում պարզ չի, ինչու է Հայաստանի նոր իշխանությունը շարունակում բանակցությունները՝ նախորդ իշխանություններից իներցիայով մնացած և, ըստ ամենայնի, փակուղային տրամաբանությամբ։ Այն մեր հասարակության կողմից միարժեք մերժվել է և հիմա էլ կմերժվի, որքան էլ որ մեզ փորձեն «պատրաստել խաղաղությանը»։
Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, և ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։
13:00 12.07.2025
Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...