15:21 23.01.2019
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով գնացել են գյուղի անասնագոմերից մեկի մոտ։ Հունվարի 22-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Սուրենավանի երեք բնակչի, որոնք 30, 35 և 47-ամյա տղամարդիկ են։ Նրանց մոտ ախտորոշվել էին հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենաներից մեկը ևս վնասված էր, նախնական վարկածով՝ կրակոցների հետևանքով։ Տեղում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները օպերատիվ պարզեցին, որ մեքենաներից մեկը՝ «Ժիգուլին», տուժող կողմինն է։ Շուտով հայտնի դարձավ, որ «Նիվան» էլ մյուս կողմինն է։ Միջադեպից հետո մեքենան թողել էին դեպքի վայրում ու հեռացել։
Ոստիկանների տվյալներով՝ «Նիվան» պատկանում է հենց Սուրենավանում ապրող, 22-ամյա Արգիշտի Բրոյանին։ Մինչ քննիչներն ու փորձաքրեագետներն ուսումնասիրում էին դեպքի վայրը՝ հայտնաբերելով արնանման հետքեր և «Կալաշնիկով» ինքնաձիգի արձակված պարկուճներ, քրեական հետախույզները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։
Նախնական տվյալներով՝ Արգիշտի Բրոյանի ոչխարները մտել են հետագայում հիվանդանոց տեղափոխված անձանց պատկանող հողատարածք և վնաս հասցրել։ Իբրև վնասի հատուցում՝ տուժողները Բրոյանի ոչխարներից մի քանիսը վերցրել են։ Բրոյանն էլ, իմանալով այդ մասին, ազգականների հետ «Նիվայով» եկել է ոչխարները հետ վերցնելու։ Սկսված վեճի ընթացքում էլ մեքենայից վերցրել է ինքնաձիգն ու կրակահերթ արձակել համագյուղացիների ուղղությամբ, ինչից հետո հեռացել են։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Արարատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ Արգիշտի Բրոյանին ու հանցագործության գործիք ինքնաձիգը րոպե առաջ հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության որևէ ստորաբաժանում կամ զանգահարել 1-02, 010 59 06 31 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...