Դեռ շրջանառվում է «խոզի գրիպը», բայց ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է․ ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Դեռ շրջանառվում է «խոզի գրիպը», բայց ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է․ ԱՆ

19:20 23.01.2019

Համաճարակաբանական դիտարկման օրական տվյալների համաձայն` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Հունվարի 23-ի դրությամբ` նվազել են հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1684: Հիվանդանոցներում հոսպիտալացված է 711 հիվանդ, 91.1%-ը 0-14 տարեկան երեխաներ են, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Շատացել են նաև հիվանդանոցներից դուրսգրումները, այսօր դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 87 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 23-ի դրությամբ` սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 330 երեխա (Երևան՝ 111, մարզեր՝ 219): Բոլորը տուն են ուղարկվել: Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբ, բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:

https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2263854710522312/?type=3

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

17:14 02.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ […] ...

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱ

17:09 02.07.2025

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […] ...

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում

17:05 02.07.2025

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...

Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե

17:00 02.07.2025

Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե

Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

16:45 02.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

Հուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

16:37 02.07.2025

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...

BACK_TO_TOP