Ոստիկանների կողմից որոնվում է ինքնաձիգով սպանության փորձ կատարած Արգիշտի Բրոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Ոստիկանների կողմից որոնվում է ինքնաձիգով սպանության փորձ կատարած Արգիշտի Բրոյանը

19:39 23.01.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։

Հունվարի 22-ին՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։

Արարատի ոստիկանները պարզել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Սուրենավանի երեք բնակչի, որոնք 30, 35 և 47-ամյա տղամարդիկ են։

Նրանց մոտ ախտորոշվել էին հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենաներից մեկը ևս վնասված էր, նախնական վարկածով՝ կրակոցների հետևանքով։ Տեղում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները օպերատիվ պարզել են, որ մեքենաներից մեկը՝ «Ժիգուլին», տուժող կողմինն է։

Շուտով հայտնի է դարձել, որ «Նիվան» էլ մյուս կողմինն է։ Միջադեպից հետո մեքենան թողել էին դեպքի վայրում ու հեռացել։

Ոստիկանների տվյալներով՝ «Նիվան» պատկանում է հենց Սուրենավանում ապրող, 22-ամյա Արգիշտի Բրոյանին։ Մինչ քննիչներն ու փորձաքրեագետներն ուսումնասիրել էին դեպքի վայրը՝ հայտնաբերելով արնանման հետքեր և «Կալաշնիկով» ինքնաձիգի կարակված պարկուճներ, քրեական հետախույզները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ Արգիշտի Բրոյանի ոչխարները մտել են հետագայում հիվանդանոց տեղափոխված անձանց պատկանող հողատարածք և վնաս հասցրել։ Իբրև վնասի հատուցում՝ տուժողները Բրոյանի ոչխարներից մի քանիսը վերցրել են։ Բրոյանն էլ, իմանալով այդ մասին, ազգականների հետ «Նիվայով» եկել է ոչխարները հետ վերցնելու։ Սկսված վեճի ընթացքում էլ մեքենայից վերցրել է ինքնաձիգն ու կրակահերթ արձակել համագյուղացիների ուղղությամբ, ինչից հետո հեռացել են։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Արարատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ Արգիշտի Բրոյանին ու հանցագործության գործիք ինքնաձիգը րոպե առաջ հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության որևէ ստորաբաժանում կամ զանգահարել 1-02, 010 59 06 31 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

16:37 02.07.2025

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

16:32 02.07.2025

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

16:30 02.07.2025

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։   ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

16:21 02.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

16:13 02.07.2025

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

BACK_TO_TOP