14:12 24.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցումն ապահովվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ:
Այցի ժամանակ, կարևորելով սոցիալական խնդիրներ ու հաշմանդամություն ունեցող երեխաներին նաև աշխատանքով զբաղեցնելու հանգամանքը, ՀՀ նախագահի տիկինը երկու հաջողված պատմություն է պատմել ներկաների համար։
«Պատմության մեջ այսպիսի մի հայտնի դեպք կա. Հելեն Քելլեր անունով մի աղջիկ ծնվում է կույր և խուլ, բայց նա այնքան բախտավոր է լինում, որ հանդիպում է մի հիանալի կնոջ, որի անունը Էնն Սալվոն էր, ով համբերությամբ, սիրով այս փոքրիկ աղջկան սովորեցնում է խոսել, գրել և նա ապրում է մինչև 78 տարեկան: Գրել է 12 գիրք, ավարտել է Հարվարդի համալսարանը»,- ասել է Նունե Սարգսյանը:
Հաջորդ օրինակը անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Սթիվեն Հոքինգին էր վերաբերում։
«Նա գամված էր իր սայլակին, ոչինչ չէր կարողանում անել, բացի լեզուն և աչքերը շարժելուց: Բայց նա գրել է գրքեր, նա դարձել է հայտնի, նրա տեսությունները հայտնի են ամբողջ աշխարհում և նա ապրեց լիարժեք կյանք՝ մինչև 76 տարեկան»,- հիշեցրել է Նունե Սարգսյանը:
ՀՀ նախագահի տիկինը խոսել է նաև Հայաստանի այն մարզիկների մասին, ովքեր հաշմանդամ են, բայց մասնակցում են պարօլիմպիկ մրցումների, օլիմպիադաների՝ ապացուցելով, որ հաշմանդամությունը թերություն չէ, կարելի է հաղթահարել և լիարժեք կյանքով ապրել:
«Կարևոր է, որ մենք հաշմանդամների նկատմամբ ուշադիր լինենք և ցույց տանք, որ ընդունում ենք իրենց՝ որպես մեր հասարակության լիարժեք անդամներ»,- հավելել է Նունե Սարգսյանը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...