40 մլն դոլարի վարկ` Ասիական զարգացման բանկից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

40 մլն դոլարի վարկ` Ասիական զարգացման բանկից

11:43 25.10.2017

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի Հայրապետությանը 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը, հայտնում են բանկի Հայաստանյան ներկայացուցչությունից:  Վարկի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները:   

Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելու  պետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը:

ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առ այսօր հաստատել է 1.27 մլրդ ԱՄՆ դոլարի  26 վարկ և 16.5 մլն ԱՄՆ դոլարի  26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

18:55 01.05.2025

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

18:42 01.05.2025

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

18:30 01.05.2025

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 01.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP