14:34 25.01.2019
Վենեսուելայում տեղի ունեցող հեղափոխությունը որևէ զուգահեռ չունի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխության հետ, քանի որ Հայաստանում որևէ բախում չի եղել ու որևէ զոհ չի եղել իշխանության փոխանցման ընթացքում, իսկ Վենեսուելայում այդպիսիք, ցավոք, եղել են։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը հիշեցրեց, որ աշխարհի մի քանի պետություններ, որոնց թվում են նաև ԱՄՆ-ն ու Վրաստանը, ճանաչում են Վենեսուելայի նոր ղեկավարին, իսկ մի քանի այլ պետություններ, որոնց թվում է Ռուսաստանը, ճանաչում են հին ղեկավարին՝ Մադուրոյին։ Լրագրողը հարցրեց՝ Փաշինյանը նմանություն տեսնո՞ւմ է Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող գործընթացների միջև, և ինչպիսի՞ն է Հայաստանի վերաբերմունքը։
«Ամբողջ գործընթացը, որ տեղի ունեցավ Հայաստանում, ամբողջությամբ, 100 տոկոսով համապատասխանում էր գործընթացներին, որոնք նախատեսված են Հայաստանի օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ։ Բայց այն, ինչ կատարվում է Վենեսուելայում, ճիշտ ասած, առաջին հայացքից այնքան էլ չի հասկացվում՝ որքանո՞վ են համապատասխանում Վենեսուելայի Սահմանադրությանը։ Ճիշտն ասած՝ չեմ կարող այդ մասին խոսել, բայց առաջին տպավորությունն այն է, որ այնտեղ ամենը չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է իրականացվում։ Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը որևէ հայտարարություն չի արել այս կապակցությամբ, և մենք շարունակում ենք հետևել զարգացումներին։ Մենք դեռ պետք է հասկանանք այս իրադարձությունների համապատասխանությունը Վենեսուելայի Սահմանադրությանը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ավելացրեց, որ ինչպիսի ելք էլ լինի, այն պետք է պայմանավորված լինի Վենեսուելայի ժողովրդի կամքով, ցանկացած ելք պետք է ընդունելի լինի հենց Վենեսուելայի ժողովրդի համար։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...