19:29 25.01.2019
2019 թվականի հունվարից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հայտարարել է մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Նախարարությունից հայտնում են, որ այդ նպատակով այսօր ԿԳ նախարարն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի մի շարք դպրոցներ, որի ընթացքում քննարկվել են մարզի կրթական խնդիրները:
Անդրադառնալով հաճախումների հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր այցելած դպրոցների մեծ մասում բացակայությունների թիվը շատ փոքր է եղել, և միայն մեկ դպրոցում է այն տատանվել 15 տոկոսի սահմաններում:
«Բացակայությունները հիմնականում պայմանավորված էին շնչառական հիվանդություններով. հնարավոր է նաև կարգապահական խնդիրներ լինեն: Ջերմաստիճանը դպրոցներում, ընդհանուր առմամբ, պատշաճ մակարդակի էր. որտեղ նկատելի էին որոշակի խնդիրներ, հրահանգվեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխաները չմրսեն: Իհարկե, դպրոցների շենքային պայմաններն այնքան էլ բարվոք չէին, դրանք վերանորոգման կարիք ունեն»,- նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ դպրոցների մի մասը հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված չէ:
«Սա անընդունելի է, և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն տեղաշարժվել և ամեն անգամ դպրոցի ճանապարհն անցնելիս չհիշի, որ ինքն օգնության կարիք ունի: Մեր գլխավոր առաքելությունն է լինելու՝ հարմարեցնել դպրոցները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, հաշմանդամություն ունեցող երեխաներին»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով 9-րդ դասարանի ավարտական քննությունների կենտրոնացված համակարգով կազմակերպման խնդրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ անհանգստանալու անհրաժեշտություն չկա:
«Նկատել եմ, որ ուսուցիչներն ու ծնողներն աշակերտներին վախեցնում են կենտրոնացված քննություններով: Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ սիրելի՛ աշակերտներ, սա սովորական քննություն է. որքան ձեզ վախեցնեն, դուք այնքան կաշկանդված եք գնալու քննության և խնդիրներ եք ունենալու: Այնպես որ, լավ պատրաստվեք և մասնակցելով քննությանը՝ կհավաստիանաք, որ վախենալու որևէ առիթ չկա»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Նախարարն անդրադարձել է նաև դպրոցական գրադարանների խնդրին՝ նշելով, որ դրանք վաղուց նոր գրականություն չեն ստացել, ուստի կկատարվի համապատասխան գույքագրում և տարվա ընթացքում կտրամադրվեն գեղարվեստական գրքեր:
«Մենք թե՛ Երևանում, և թե՛ մարզերում ունենք փայլուն, պայծառ աչքերով շատ լավ աշակերտներ, որոնց մի մասն այս տարի պատրաստվում է բուհեր ընդունվել, և պետք է անենք հնարավորը՝ նրանց աջակցելու համար: Ունենք նաև իրենց գործին նվիրված շատ լավ ուսուցիչներ, որոնց հետ միասին պետք է լուծենք կրթության համակարգի խնդիրները»,- իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունյանը:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...