Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին զերծ մնալ «աստղային պատերազմներ» սանձազերծելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին զերծ մնալ «աստղային պատերազմներ» սանձազերծելուց

18:04 25.01.2019

Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել Հակահրթիռային պաշտպանության խմբավորման տիեզերական բազավորման փորձից, քանի որ դա վերադարձ է «աստղային պատերազմներ» ծրագրին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը «անպատասխանատու ավանտյուրա» են որակել: ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել հրաժարվել տիեզերքը՝ որպես ռազմական գործողությունների իրականացման տիրույթ, օգտագործելու մտքից և չձգտել «տիեզերքում ամերիկյան գերիշխանության» հաստատել:

Մեկնաբանությունում ասվում է, որ ԱՄՆ-ի մտադրությունը վերադարձ է 1980-ական թվականների ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի «աստղային պատերազմներ» ծրագրի հերթական տարբերակին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիայի նախագահը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին

19:52 10.05.2024

Կոլումբիայի նախագահը կոչ է արել ձերբակալել Նեթանյահուին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել Միջազգային քրեական դատարանին ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կապված Գազայի հատվածում մարտերի հետ։ «Նեթանյահուն չի դադարեցնի ցեղասպանությունը: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ձերբակալության միջազգային օրդեր ՄՔԴ-ից»,- գրել է նա X-ում: Պետրոն նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիտարկել «Գազայի հատվածում խաղաղապահ ուժեր ստեղծելու» հնարավորությունը։ Մայիսի սկզբին […] ...

Արքայազն Հարին և նրա կինը ժամանել են Նիգերիա՝ հանդիպելու պատերազմի վետերաններին

19:45 10.05.2024

Արքայազն Հարին և նրա կինը ժամանել են Նիգերիա՝ հանդիպելու պատերազմի վետերաններին

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ժամանել են Նիգերիա՝ մասնակցելու Invictus Games-ին, որը ստեղծվել է պատերազմի վետերաններին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Արքայազն Հարիին և Մարքլին Աբուջայում դիմավորել են մի խումբ թմբկահարներ: Նրանք եղել են նաև ուսումնական հաստատությունում, որտեղ հանդիպում են անցկացրել ուսանողների հետ։ Բացի այդ, նշվում է, որ արքայազնը կմեկնի […] ...

Արգենտինայում գնացքներ են բախվել

19:02 10.05.2024

Արգենտինայում գնացքներ են բախվել

Արգենտինայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է TN TV-ն։ «Գնացքների բախումը տեղի է ունեցել Սան Մարտին գծում», – հայտնել են երկաթուղային ընկերությունից: TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարդատար գնացքը բախվել է երկաթուղային գծի վերանորոգման համար նյութեր տեղափոխող գնացքին։ «Առնվազն 16 տուժած կա»,- նշում են լրատվամիջոցները։ Սան Մարտին գիծը կապում է […] ...

ԱՄՆ-ը հայտարարելու է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին. ԶԼՄ

18:46 10.05.2024

ԱՄՆ-ը հայտարարելու է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին. ԶԼՄ

Վաշինգտոնը հայտարարում է Ուկրաինային 400 մլն դոլարի չափով ռազմական օգնության լրացուցիչ փաթեթի մասին։ Այս մասին գրում է Politico-ն։ «Միացյալ Նահանգներն ուրբաթ օրը կհայտարարի Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ճիշտ այն ժամանակ, երբ Ռուսաստանը խոշոր հարձակում է սկսում Խարկովի վրա»,- ասվում է գրառման մեջ։ ...

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վետո կդնի Պաղեստինի կողմից ՄԱԿ-ի հայտի վրա

18:06 10.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վետո կդնի Պաղեստինի կողմից ՄԱԿ-ի հայտի վրա

Միացյալ Նահանգները կրկին արգելափակելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Պաղեստինի դիմումը, նույնիսկ եթե Գլխավոր ասամբլեան այսօր խորհուրդ տա, որ Անվտանգության խորհուրդը կրկին քննարկի այս հարցը, ասել է ՄԱԿ-ում ամերիկյան մշտական ​​ներկայացուցչության մամուլի քարտուղար Նեյթ Էվանսը։ Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Ապրիլին Միացյալ Նահանգները վետո դրեց […] ...

Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

17:54 10.05.2024

Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա

Ֆերմերները ցույց են սկսել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում։ Նրանք բողոքում են Եվրամիության «Կանաչ ուղեգիծ» բնապահպանական ռազմավարության դեմ։ Ենթադրվում է մինչև 200 հազար մարդու մասնակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Onet լրատվական հարթակը։ Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնի հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Բացի ֆերմերներից, ցույցին են միացել «Իրավունք և արդարություն» խոշորագույն ընդդիմադիր և նախկին իշխող կուսակցության […] ...

BACK_TO_TOP