TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Մոսկվա

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

13:08 19.03.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Դժբախտաբար, կորոնավիրուսով վարակից առաջին կորուստն ունենք: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ»,- գրել է Սոբյանինը «Թվիթերի» իր միկրոբլոգում: К огромному […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում ստուգումներ են անցկացվում պայթյունի ահազանգի պատճառով

17:44 17.12.2019

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ստուգումներ են իրականացվում այն բանից հետո, երբ անանուն զանգ է ստացվել ականի տեղադրման վտանգի մասին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ՝ ներկա պահին օդանավակայաններում աշխատում են շնաբանները: Օդանավակայանները աշխատում են նորմալ ռեժիմով: Չեն իրականացվել տարհանման աշխատանքներ: Նավերի, մետրոյի կայարանների, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի […]

̰
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում մարդկանց տարհանել են ականի ահազանգի պատճառով

17:44 26.11.2019

Մոսկվայի «Речной» առևտրի կենտրոնից տարհանել են ավելի քան 200 մարդու ականի ահազանգի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին: «Տարհանվել է ավելի քան 200 մարդ»,- ասել է ներկայացուցիչը:      

̰
Հայտնի է Մոսկվայում Դաշնային խորհրդի շենքից աշխատակիցների տարհանման պատճառը

15:36 23.10.2019

Մոսկվայում տարհանել են Դաշնային խորհրդի աշխատակիցներին: Տարհանման պատճառ է դարձել ճաշարանում վառված միսը: Այս մասին հայտնել է vesti.ru-ն: Շենքում ավտոմատ կերպով միացել է հակահրդեհային անվտանգության համակարգը: Ավելի ուշ բոլորին հանգստացրել են և խնդրել վերադառնալ իրենց աշխատավայր և չանհանգստանալ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում՝ Դաշնային խորհրդի շենքից տարհանում են բոլոր աշխատակիցներին: Շենքում անջատել են […]

̰
Մոսկվայում տարհանում են Դաշնային խորհրդի աշխատակիցներին

14:36 23.10.2019

Մոսկվայում տարհանում են իրականացնում Դաշնային խորհրդի շենքից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տարհանման պատճառներն առայժմ հայտնի չեն: «Ուշադրություն․ ստեղծված անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք ձեզ լքել աշխատավայրը»,- ասվում է հայտարարության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքում անջատել են բոլոր վերելակները: Բոլոր տարհանվածներին խնդրել են իրենց հետ վերցնել փաստաթղթերը:

̰
Մառախուղի պատճառով Մոսկվայում առաջիկա օրերին հնարավոր է չվերթներ հետաձգվեն

21:30 31.08.2019

Մոսկվայում առաջիկա օրերին մառախուղը կարող է դառնալ ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ: Այս մասին RIA Novosti լրատվականին հայտնել էր “Фобос” եղանակային կանխատեսման աշխատակից Եվգենի Տիշկովեցը: «Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին գիշերը և լուսաբացին՝ ժամը 3-6-ը, թանձր մառախուղ կլինի, տեսանելիությունը՝ մեկ կիլոմետրից պակաս: Այնպես որ, թռիչքները կարող է դարձյալ չեղարկվեն»,- ասել է Տիշկովեցը: Ավելի վաղ աղբյուրը […]

̰
Մոսկվայում մեկնարկել են բողոքի ցույցերը

13:27 17.08.2019

Մոսկվայում արդեն 6-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային Դումայի անկախ թեկնածուների: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթվա ակցիայի անցկացումն արտոնվել է քաղաքային իշխանությունների կողմից: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ցույցերին մասնակցել է […]

̰
ՌԴ-ում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը 20 հազար է. ոստիկանություն

20:33 10.08.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն, Մոսկվայի Քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Համաձայն ոստիկանության տվյալների՝ ակցիային մասնակցում է 20 հազար մարդ: Ըստ Белый счетчик-ի` բողոքի  ակցիայի մասնակիցների թիվը շուրջ 50 հազար է: #БелыйСчётчик считал поток через ряд из 49 рамок и доп. проходы (1-2) слева […]

̰
Ռուսաստանի քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը, կան ձերբակալվածներ

19:46 10.08.2019

Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի Քաղաքային Դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: Այս մասին հայտնում է TV Rain-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են Դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Սա առաջին նման ակցիան է, որը արտոնվել է  քաղաքային իշխանությունների կողմից: Ակցիաներն անցկացվում են Մոսկվայում, […]

̰
Մոսկվայում բողոքի ակցիաները վերսկսվել են

14:41 10.08.2019

Մոսկվայում արդեն 5-րդ անգամ անցկացվում են բողոքի ցույցեր՝ հաջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի անկախ թեկնածուների: Բանն այն է, որ քաղաքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում՝ պատճառաբանելով, թե թեկնածուների դիմումներում առկա են սխալ տվյալներ: Այս մասին հայտնել է Current Time-ը: Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հարյուրավոր մարդիկ դուր են եկել փողոցներ և պահանջում […]

̰
Մոսկվայում բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 317-ի

16:43 27.07.2019

Իրավապահ մարմինները Մոսկվայում բերման են ենթարկել 317 ցուցարարի: Այս մասին հայտնել է meduza.io-ին: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 140 ձերբակալվածի մասին: Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում: Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով […]

̰
Ընդդիմադիրները կրկին դուրս են եկել Մոսկվայի փողոցներ. բերման է ենթարկվել 140 ցուցարար

15:35 27.07.2019

Ռուսաստանում ոստիկանությունը բերման է ենթարկել 140 ցուցարարի, որոնք փորձում էին տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա անցկացնել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի դիմաց: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չէր գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում: Այս մասին հայտնել է tvrain.ru-ն: Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը և Յուլյա Գալյամինան ևս բերման են ենթարկվել: Հիշեցնենք, որ […]

̰
Մոսկվայում ատրակցիոնից երեխաներ են ընկել

21:56 22.06.2019

Մոսկվայի «Сокольники» մշակութային և հանգստի համար նախատեսված այգում 3 երեխա վնասվածքներ են ստացել կարուսելի խափանման պատճառով: Այս մասին հայտնել  է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երեխաների  առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրված է Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այգում խափանվել է «Колобок» կարուսելը: Այգու ղեկավարությունն տեղի […]

̰
Boeing-ը շասսի խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովոյում»

15:52 14.05.2019

«Utair» ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի միջազգային «Վնուկովո»  օդանավակայան շասսիի հետ ծագած խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դատարկ վիճակում վայրէջք կատարելու համար ինքնաթիռը պտույտներ է արել օդանավակայանի վերևում և սպառել վառելիքը: Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 109 ուղևոր, այն պետք է մեկներ Միլան:

̰
«Շերեմետևոյում» այրված ինքնաթիռից նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում

18:25 07.05.2019

Համացանցում հայտնել է նոր տեսանյութ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի առաջին րոպեներից: Տեսանյութը հրապարակել է НТВ հեռուստաալիքի Telegram-ում: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ուղևորները իջնում այրվող ինքնաթիռից, արտակարգ իրավիճակների աշխատակիցները նրանց հեռացնում են ինքնաթիռից: Ուղևորներից մեկն իրեն վատ է զգում, նրան նստացնում են խոտերի վրա: Կնոջ դեմքը մոխրից սևացած է: […]

̰
«Աղջիկ-մաուգլին» սկսել է խոսել

17:08 19.03.2019

Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, սկսել է խոսել: Այս մասին հայտնել է «Москва» լրատվական գործակալությունը: Հիվանդանոցի մանկական բաժանմունքի գլխավորի բժշկի փոխանցմամբ՝ երեխան առաջինը շփվել է բժիշկների հետ, որոնց վերահսկողության տակ էլ գտնվում է այժմ։ Գլխավոր բժիշկը նաև հայտնել է, որ երեխան սկսել է արտաբերել առանձին բառեր՝ […]

̰
Մոսկվայից հետաձգվել են մի շարք չվերթներ, այդ թվում դեպի Երևան

12:53 13.02.2019

Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել են 50-ից ավելի չվերթներ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հետաձգված չվերթների շարքերում կա նաև դեպի Երևան ուղղությունը: Չեղարկվել է «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիների Մոսկվա-Երևան չվերթը: Ինքնաթիռի վայրէջքի ժամանակը նախատեսված էր 10:30-ին: Հաջորդ թռիչքը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից նախատեսված է ժամը 15:10-ին, ժամանումն առայժմ նախատեսված է ժամանակին:  

̰
Գտնվել է Մոսկվայի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին

15:31 04.02.2019

Հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհվածի դին շատ է այրվել, հետևաբար, դեռևս հնարավոր չէ պարզել զոհի սեռն ու ինքնությունը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 4-ի երեկոյան: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել […]

̰
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին զերծ մնալ «աստղային պատերազմներ» սանձազերծելուց

18:04 25.01.2019

Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել Հակահրթիռային պաշտպանության խմբավորման տիեզերական բազավորման փորձից, քանի որ դա վերադարձ է «աստղային պատերազմներ» ծրագրին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը «անպատասխանատու ավանտյուրա» են որակել: ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել հրաժարվել տիեզերքը՝ որպես ռազմական գործողությունների իրականացման տիրույթ, օգտագործելու մտքից և չձգտել «տիեզերքում […]

̰
Պաշտոնական Մոսկվան Բաքվից պարզաբանումներ է ակնկալում. ՌԴ ԱԳՆ

21:08 18.01.2019

Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]

̰
Մոսկվայում փրկել են տաքսիով գետն ընկած վարորդին

12:24 22.12.2018

Մոսկվայում «Յանդեքս. Տաքսի»-ի վարորդը, բարձր արագությամբ սլանալով, կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով մեքենան բախվել է արգելապատնեշին ու ընկել Յաուզա գետը: Life-ի տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որն արգելափակվել է տաքսիում: Նրան օգնության են հասել փրկարարները: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ՝ վարորդն անսթափ վիճակում է եղել: Պարզվում են դեպքի մանրամասները:

̰
Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի վառելիքաքսուկային նյութերի պահեստում

13:44 24.11.2018

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել վառելիքաքսուկային նյութերի պահեստում: Զոհվել է 2, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է НТВ-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Պահեստի ամբողջ տարածքը կազմում է 200 մետր քառակուսի: Հրդեհն արդեն տեղայնացրել են:

̰
Մոսկվայում բիզնես կենտրոն է փլուզվել

12:14 24.11.2018

Մոսկվայում՝ փողոցի երթևեկելի հատվածի վրա, փլուզվել է «Սևերյանին» բիզնես կենտրոնի շենքը: Այս մասին հայտնել է НТВ-ն: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են շենքի բեկորները ընկնում ճանապարհի վրա: Փողոցով երթևեկող մեքենաները կարողացել են ժամանակին արգելակել կամ շրջանցել: Շենքի փլուզումից հսկայական փոշու ամպ է բարձրացել: Տուժածների մասին առայժմ չկան տեղեկություններ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Circle of Light ամենամյա փառատոնը

11:36 22.09.2018

Երեկ երեկոյան Մոսկվայում մեկնարկել է Circle of Light ամենամյա փառատոնը, որի ընթացքում դիզայներները և աուդիո-վիզուալ մասնագետները ցուցադրում են իրենց հմտությունները՝ ստեղծելով լուսային ինստալացիաների, հրավառությունների և երաժշտության յուրահատուկ համադրություն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 25-ը:

̰
Մոսկվայում ավարտվել է Լավրովի և Գուտերեշի հանդիպումը

13:25 21.06.2018

Հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ նման հակամարտությունների լուծման համար հարկավոր է գործել միասին, համախմբված:

̰
Փաշինյանը Մոսկվայի օդանավակայանում ֆուտբոլ խաղաց գայլի հետ

16:28 13.06.2018

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Մոսկվա: Օդանավակայանում դիմավորողների շարքերում էր նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ՝ Զաբիվակա անունով գայլի կերպար, որի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց օդանավակայանում ֆուտբոլ խաղաց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը և դիտելու է առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն նաև […]

̰
Մոսկվայում ուժգին քամու հետևանքով 6 մարդ է տուժել

17:55 30.05.2018

Քամու արագությունը հասել է մինչև 15-20մ/վրկ-ի:

̰
Մոսկվայի կենտրոնում գերեզմանաքարեր են հայտնաբերվել

15:07 05.04.2018

Մոսկվայի կենտրոնում հնագետները XVI–XVII դարերի գերեզմանաքարեր են հայտնաբերել:

̰
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհից մեկ մարդ է զոհվել

14:41 04.04.2018

Նշենք, որ հրդեհաշիջման շտաբում հայտնել են, որ վառվող առևտրի կենտրոնից 20 մարդ է փրկվել, իսկ 600 մարդ էլ տարհանվել է:

̰
BACK_TO_TOP