ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է ապրանք ներմուծելիս չշրջանցել օրենսդրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է ապրանք ներմուծելիս չշրջանցել օրենսդրությունը

17:52 26.01.2019

Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից:

Կոմիտեն հաղորդագրությամբ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց դեռևս տարեվերջից պարբերաբար տեղեկացրել է նոր կարգավորման մասին, որի համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

ՊԵԿ-ն ընդգծում է՝ ոչ մեկ իրավունք չունի արտոնյալ պայմաններով ապրանք ներկրել. արտոնությունը վերաբերում է միայն մինչև 25կգ անձնական օգտագործման ապրանքների ներմուծմանը և նախատեսված չէ անօրինական բիզնես նպատակներով առևտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար, քանի որ այդ դեպքում տուժում է մի կողմից շուկան, մյուս կողմից վնաս է հասցվում այն տնտեսվարողներին, ովքեր օրինական ճանապարհով են ապրանք ներմուծում` վճարելով հարկերը:

Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակը մաքսային ծառայությանը խոչընդոտում է պատշաճ և լիարժեք իրականցնել օրենքով վերապահված գործառույթները: Կոմիտեն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել բողոքի ակցիան և ներկրումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում:

Նշենք, որ այսօր Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները երկկողմանի փակել են Բագրատաշենի անցակետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP