Հայկական մասնաճյուղ ունեցող «Ռուսալ» ընկերությունը հանվել է ամերիկյան պատժամիջոցների «սև ցուցակից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.33 oC

Հայկական մասնաճյուղ ունեցող «Ռուսալ» ընկերությունը հանվել է ամերիկյան պատժամիջոցների «սև ցուցակից»

11:34 28.01.2019

Վաշինգտոնը հանել է պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի անվան հետ կապված 3 ընկերությունների վրայից: «Ռուսալ», «EN+Group» և «Եվրոսիբէներգո» ընկերությունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել անցյալ տարվա ապրիլից, հանվել են «սև ցուցակից»:

Սակայն սրա դիմաց Օլեգ Դերիպասկան ստիպված է եղել հրաժարվել ընկերություններում բաժնետոմսերից և կորպորատիվ հսկողությունից: Ընդ որում, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Օլեգ Դերիպասկայի հանդեպ պատժամիջոցները շարունակում են ուժի մեջ մնալ:

Ի դեպ, ինչպես հայտնում է Interfax-ը, պատժամիջոցների վերացման մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրությունից հետո այսօր արդեն Հոնկոնգի ֆոնդային շուկայում «Ռուսալ»-ի բաժնետոմսերի գինը գրեթե 5%-ով աճել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի պատճառով։ Ամերիկյան գանձապետարանը նշում էր, որ հենց ընկերությունների մասով որևէ խնդիր չկա, խնդիրը դրանց սեփականատիրոջ մեջ է։ Այսպիսով, ընկերությունները հանձնվելու են հավատարմագրված կառավարման, և Դերիպասկան որևէ կերպ չի ազդելու ընկերությունների աշխատանքի վրա։ Reuters-ի աղբյուրների տեղեկության համաձայն՝ սա եղել է այն պայմանը, որի շուրջ համաձայնության են եկել պատժամիջոցներն ընդունողն ու ընկերությունը։

Ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկան մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Այս ամբողջ գործընթացից զգալի շահելու է «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղը՝ «Արմենալ» ընկերությունը։ Բանն այն է, որ պատժամիջոցների կիրառումից հետո այս ընկերության շահույթը, ըստ ամենայնի, նվազել էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:38 15.07.2025

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

11:30 15.07.2025

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

11:22 15.07.2025

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան)  կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:15 15.07.2025

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP