12:32 28.01.2019
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի տոնը:
«Հայոց բանակի օրվա կապակցությամբ ուզում եմ անդրադառնալ եզակի մի հուշարձանի պատմության, որը գտնվում է Բուխարեստի կենտրոնում` Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ հայկական եկեղեցու բակում: Հայազգի մեծանուն Զորավարին նվիրված արձանը կանգնեցվել է 1936թ. ապրիլի 13-ին և համարվում է նրան նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը:
Արձանի բացմանը մասնակցել է նաև հայոց նորագույն պատմության բացառիկ հերոս Դրաստամատ Կանայանը (Զորավար Դրո), ով, ի թիվս մի շարք քաղաքական և զինվորական գործիչների, Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո տևական ժամանակ ապաստան էր գտել Ռումինիայում:
Սակայն, Բուխարեստում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի բացառիկությունը միայն դրանով չի սահմանափակվում: Ուշագրավ է, որ այն կանգուն է մնացել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռումինիայում հաստատված կոմունիստական վարչակարգի օրոք` լինելով Անդրանիկին նվիրված միակ արձանը ողջ սոցիալիստական ճամբարում:
Պատմության այս խորհրդավոր դրվագները մեզ պարտավորեցնում են նվիրված լինել Հայրենիքի պաշտպանությանն ու հզորացմանը, մշտապես կանգնած լինել մեր երկրի ու ժողովրդի շահերի հավատարիմ պաշտպանի դիրքերում:
Շնորհավո ՛ ր տոնդ, Հայոց բանակ»,- գրել է դեսպանը:
https://www.facebook.com/sergey.minasyan.1/posts/2740488389296480
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...
12:13 15.07.2025
Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...