19:47 29.01.2019
«Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019թ. տվյալները, որոնք այսօր հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից, ցույց են տալիս, որ կոռուպցիան վերահսկելի մակարդակներում պահելու ուղղությամբ աշխարհի երկրների մեծ մասի շարունակական տապալումն իր ներդրումն է ունենում ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի մեջ»,- ասված է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թվականին վերաբերող զեկույցում՝ հավելումով, որ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի երկրների մեծ մասում հակակոռուպցիոն ջանքեր չեն գործադրվում:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք սահման-ցուցանիշ, որը բաժանում է կոռուպցիայի ընկալման համաթիվ ունեցող երկրներին վատ և լավ արդյունք ունեցողների.
«Դա 50 է, 50-ից բարձր եթե կա, այստեղ կոռուպցիան, մնալով խնդիր, չի խանգարում, չի կասեցնում երկրի զարգացմանը: 50-ից ներքևն ասում է, որ համակարգային խնդիր կա և արգելակում է երկրի զարգացմանը»։
Հիշեցնենք, որ այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ:
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ Հայաստանի ԿԸՀ 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 է եղել նաև 2017 թվականին: Հայաստանը 180 երկրների շարքում՝ Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ կիսում է 105-ից 113-րդ տեղերը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ԿԸՀ արժեքը չի փոխվել, սակայն այն ժամանակ նույն 180 երկրների շարքում Հայաստանը կիսում էր 107-ից 110-րդ տեղերը:
Ինչ վերաբերում է հարևաններին, ապա, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը շարունակում է զիջել ոչ միայն Վրաստանին, այլև Թուրքիային, որի 2018թ. ԿԸՀ համաթվի արժեքը հավասար է 41-ի, այսինքն՝ խոսքը 78-86-րդ տեղերի մասին է:
Հայաստանի մյուս երկու հարևանները՝ Ադրբեջանը զբաղեցնում է 152-156 -րդ տեղերը, իսկ Իրանը 138 -143-րդ տեղերով շարունակում է զիջել նրան:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...