19:38 29.01.2019
Հունվարի 29-ին կայացած Երևանի ավագանու նիստին՝ ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս անդրադարձել է մայրաքաղաքում առկա ավտոկայանատեղիների խնդրին: Նա իր ելույթն սկսել է՝ խոսքն ուղղելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանին:
«Հատկապես հիմա հարցս կուղղեմ պարոն Մանրիկյանին, որն ասում էր՝ պարո՛ն Նավասարդյան, դուք ինքներդ էիք ասում, որ «Ամերիա»-ի տարածքում չէ: Իսկ ո՞վ է ասում, որ պետք է լինի հարակից տարածքում: ՀՀ օրենքում գրված է, որ ավտոկայանատեղի կարելի է կազմակերպել փողոցներում և հրապարակներում ու հեչ պարտադիր չէ, որ «Ամերիա» բանկի հարակից տարածք լինի կամ չլինի»,- ասել է նա:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հաստատության հարակից բառը հստակ սահմանում ու չափորոշիչ չունի:
Անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Խաչատրյանի ելույթին՝ նա հակադարձել է ու հայտարարել, որ ավտոկայանատեղիների վերաբերյալ նրա բարձրացրած հարցերը չեն կարող լուծում ստանալ, քանի դեռ դրա համար չկա ավագանու որոշում:
«Օրինախախտ, այսինքն՝ մարդիկ, որոնք որոշումը չեն կատարել, խախտել էին, ցանկացել էին 3 մեքենայի համար տեղ, բայց կայանել են 10 մեքենա՝ նմանապես կարձագանքեմ: Եթե մենք չունենք ավագանու որոշում, իսկ մենք շարժվում ենք դրանցով, մենք չենք կարող գնալ և քաղաքացուն ասել՝ այստեղ մի՛ կանգնիր, կամ կանգնի՛ր»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա հռետորական հարց է ուղղել ավագանու իր գործընկերներին, թե քանիսն են փորձել իրենց նախաձեռնությամբ քաղաքացիներին տեղեկացնել ավտոկայանատեղիներից օգտվելու կարգի մասին:
«Քանի՞սդ եք գնացել ինչ-որ տնտեսվարողի մոտ, տեսել, հանդիպել, պարոն Մանրիկյան, իմ բոլոր ընկերները, որ տեսել եք, որ էդտեղ կանգնած է էդ «ստայանշիկը», ու չեք մոտեցել ու չեք ասել՝ գիտե՞ք ինչ, պարոն, Ձեր տնօրենին տեղեկացրեք, որ մենք որոշում չունենք այդ առումով և քանի որոշում չկա՝ այս հատվածից պետք է օգտվի նաև մեր քաղաքացին»,- ասել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:
Նա հայտարարել է, որ ինքն անձամբ նման գործողություն արել է՝ ավելացնելով, որ կարող է անգամ մատնանշել նման մի քանի վայրեր, որոնցում եղել է:
Արձագանքելով Հովհաննիսյանի այս հայտարարությանը՝ Մանրիկյանը հայտարարել է, որ ինքն այդ հարցով անձամբ «կռիվ է տվել»:
«Մասնավորապես՝ քաղաքապետարանի հարևանությամբ «Վիվասել»-ն ապօրինի փակում է իր դիմացի ճանապարհները: Գնացել ենք, պահանջել ենք, որ վերացնի այդ արգելանքները: Նույն Շահումյանի հրապարակում անձամբ ես եմ եղել»,- հայտարարել է նա:
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...