15:20 30.01.2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» պարզաբանել է, թե ինչու են տարբեր մեկնաբանություններ հնչում այն մասին, որ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի (ԿԸՀ 2018) արժեքը չի տարբերվում 2017թ. արժեքից: Նշվում է, որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրությամբ, իսկ 2018թ. ԿԸՀ Հայաստանի արժեքի հիմքում ընկած 6 հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները:
ԿԸՀ 2018-ը չի արտացոլել Հայաստանի հանրային ոլորտում կոռուպցիայի իրավիճակի փոփոխությունը թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է հանրային ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ փորձագետների և գործարար ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց ընկալումը չափող միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների համաթվերի համադրության միջոցով: Հայաստանի 2018թ. ԿԸՀ արժեքը ստացվել է ստորև ներկայացված 6 այդպիսի հետազոտությունների համաթվերի համադրության արդյունքում
BF (TI)-Բերթելսմանի հիմնադրամի 2017-2018թ. տրանսֆորմացիոն համաթիվ-հետազոտությունն անցկացվել է 2015թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը, արդյունքները հրապարակվել են 2018թ. մարտին:
FH-Ֆրիդոմ Հաուս-ի Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. զեկույց-հետազոտությունն անցկացվել է 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արդյունքները հրապարակվել են 2018թ. ապրիլին:
GI-Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2017թ. վարկանիշ-հետազոտությունն անցկացվել է 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, արդյունքները հրապարակվել են 2018թ. սեպտեմբերին:
PRS-Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2018թ. ուղեցույց- հետազոտությունն անցկացվել է 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. օգոստոսը, արդյունքները հրապարակվել են 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
WEF-Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում 2018թ.-հետազոտությունն անցկացվել է 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին, արդյունքները հրապարակվել են 2019թ. հոկտեմբերին:
VDEM-Ժողովրդավարության բազմազանության ծրագիր 2018թ.-հետազոտությունն անցկացվել է 2017թ. ընթացքում, արդյունքները հրապարակվել են 2018թ. ապրիլին:
Այս հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները՝ մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Միայն մեկի` PRS-Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2018թ. ուղեցույցի, իրականացման ժամանակահատվածն է (2017 սեպտեմբեր-2018 օգոստոս) ընդգրկում հետհեղափոխական ժամանակահատվածի մի մասը:
Այսպիսով, կարելի է պնդել, որ 2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանի հանրային ոլորտում:
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...